խոսքում: Ավելորդ չէ նշել նաև, որ պատասխանական թերի նախադասությունները, ունենալով ընդգրկման, «ինֆորմացիոն» լայն հնարավորություններ, կարող են արտահայտվել նաև վերացական բայերով, ինչպես՝
- Դու համոզված ես, որ նա Արտակ Սարգսյանն էր:
- Թվաց միայն:
- Եղել են դեպքեր, որ նա ուշացել է աշխատանքից:
- Եղել են:
- Արտակը հմուտ մասնագետ է դարձել:
- Դառնում է:
Ինչ խոսք, ընդգծյալ թերի նախադասությունները գրավոր խոսքում շատ տարածված չեն, բայց և գործական են հատկապես բանավոր խոսքում: Երկու խոսք՝ բարդ նախադասություններում հանդես եկող դիմավոր բայերի մասին: Խոսքը լինելով ըստ ամենայնի բազմազան՝ կարող է արտահայտված լինել նաև զանազան դիմավոր բայերով: Ընդ որում, լեզվում շատ են այնպիսի բարդ նախադասությունները, որոնք կամ համադասական են, կամ ստորադասական: Ընդսմին, կան բարդ համադասական նախադասություններ, որոնք կազմված են լինում երկու դիմավոր բայից, ինչպես՝ Ամպեց ու սկսեց անձրևել, Եկանք ու նստեցինք, Վեր կացան ու հեռացան: Քիչ չեն նաև այնպիսի բարդ ստորադասական նախադասությունները, որոնք դարձյալ կազմված են լինում երկու դիմավոր բայերից, որոնցից մեկը գերադաս է լինում, մյուսը ստորադաս, ինչպես Թվաց՝ հասկացել է, Վեր կացավ գնա, Ասաց՝ գալու եմ, Կաշխատես՝ կստանաս, Տաս՝ կուտի, Չտաս՝ ձայն էլ չի հանի:
Պարզ է, որ անծաղկապ ստորադասական նախադասությունները գործածական են հատկապես բանավոր խոսքում, իսկ առհասարակ նշված նախադասությունները և (դրանց նման ուրիշները) գրավոր խոսքում լայն տարածում չունեն: Ամփոփելով վերն ասվածը՝ կարող ենք ընդգծել, որ դիմավոր այն բայը, որն ունի նյութական լիարժեք բովանդակություն և ուղղակի իմաստ, հաղորդակցական ոլորտում դառնում է նաև ինքնուրույն նախադասություն, որովհետև ունի ստորոգում՝ ամփոփ միտք արտահայտելու հատկություն: Այն էլ ասենք, որ, ճիշտ է, նյութական բովանդակություն և ուղղակի իմաստ ունեցող բայը կարող է գոր-