Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hնչյունափոխությամբ դարձել է «ու»: Այսուհանդերձ, դպրոցում թերևս սխալ չէ ասել, որ «անորոշը հոլովվում է գոյականաբար»: Ինչևիցև, անորոշ դերբայը, ինչպես քանիցս նշվեց, բայանուն է: Իսկ սա նշանակում է, որ իբրև բայանուն անորոշը իր «միջուկում» ունի հոլովման հատկանիշ` սրանով իսկ մոտենալով գոյականին, սակայն տրամագծորեն հակադրվելով նրան որպես բայ (հիշենք Մ. Աբեղյանի բնորոշումը` «դերբայ-գոյական»): Բավական է միայն ասել, որ անորոշը որպես բայ ունի սեռի կարգ, որը միմիայն բայ խոսքի մասի մենաշնորհն է:

Եվ այսպես, ուսուցիչը պիտի նշի, որ անորոշը հոլովվում է՝ «ստեղծելով» իր հարցազրույցը։ Իսկ սա ինքնին նշանակում է, որ անորոշ դերբայը կարող է կատարել բոլոր այն շարահյուսական գործառություները, որոնք հատուկ են գոյականին: Բերելով համապատասխան օրինակներ` ուսուցիչը բացատրում է, որ անորոշ դերբայի շարահյուսական պաշտոներից են նաև ենթակայի ու ստորոգելիի պաշտոնները: Այսպես.

Մեր ժողովրդի բնավորության գծերն են աշխատել, ապրել, մաքառել ու սերունդներին հանձնել իր հոգևոր արժեքները:

Հիվանդին արգելված էին ծխել, խմել, մտատանջվել:

Այսպիսի օրինակներ բերելով և բացատրելով անորոշի կատարած պաշտոնը` ուսուցիչը հանգամանարեն ցույց է տալիս, որ նման պաշտոնով անորոշ դերբայը զանգվածային կիրառություն չունի ոճական որոշ անհարթության, ինչպես նաև այլ պաշտոնների հետ խառնվելու պատճառով, մինչդեռ, գործածվելով որոշիչ հոդով, նրա ենթակայի պաշտոն կատարելը միանգամայն որոշակի է դառնում, ինչպես, ասենք, ծխելը վտանգավոր է առողջության համար: Քայլելը շատ օգտակար է: Վազելը թարմացնում է օրգանիզմի աշխատանքը և այլն: Համապատասխան հարցի միջոցով գտնում են անորոշի կատարած պաաշտոնը, իսկ «Ենթակա» դասանյութն ուսումնասիրելիս մեկ անգամ նշում է այդ դերբայով ևս ենթակայի պաշտոն կատարելու իրողությունը: Հայտնի է, որ անորոշ դերբայը կարող է կատարել նաև անդեմ նախադասության գործառույթ, եթե, իհարկե, ստանա համապատասխան հնչերանգ, ստորոգում և հնչերանգային ավարտվածություն, ինչպես` Շարվել… Ցրվե՜լ: Արտագրե՛լ հատուկ գոյականները: Արդ` գործածելով համապատասխան բայերի և միդիմի