Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կակառույցների հետ՝ անորոշ դերբայի կատարած պաշտոնը իրոք անորոշ ու տարտամ, որն էլ հիմք է դառնում մասնագետների տարակարծությունների: Այսպես. Հարկավոր է աշխատել: Անհրաժեշտ է ներկայանալ: Պետք է անպայման խոսել: Անկարելի էր նստել: Որոշ լեզվաբաններ այսպիսի նախադասություններում առկա անորոշ դերբային վերագրում են ենթակայի պաշտոն: Մեր կարծիքով՝ այսպիսի նախադասությունները անդեմ են. նշված միավորները միադիմի կառույցներ են, որոնցում էական բայը գործոն չէ իբրև բայ (Հմմտ. Պետք է գնամ, պետք է գնաս, պետք է գնայինք… ապա՝ Ես ուսուցիչ եմ, դու ուսուցիչ ես, նա ուսուցիչ է, Արամը փականագործ է, Արփիկը՝ բանվորուհի): Այլ բան է, որ նույն կառուցվածքում անորոշը գործածվի որոշիչ հոդով և հատկապես նախադաս կիրառությամբ՝ Գնալը անհրաժեշտ է: Խաղալը անկարելի էր…

Մեր ասածի օգտին են խոսում նաև այսպիսի փաստերը. Քաղցր է թեյը, և Քաղցր է հիշել մանկությունը: Տխուր էր մարդը, և տխուր է նստել միայնակ: Համեմատելով ու հակադրելով այսպիսի օրինակները՝ նկատում ենք, որ, դիցուք, քաղցր և տխուր հատկանիշները բխում են թեյ և մարդ (տվյալ դեպքում) առարկաների էությունից, բնորոշ են մինչդեռ հակադրվող օրինակներում՝ ոչ բնավ: Ընդհակառակն՝ այստեղ տեղի է ունեցել նշված կառույցների իմաստային ու «պաշտոնեական» գործառույթի փոխներթափանցում: Արդյունքը եղել է այն, որ դրանք ձեռք են բերել մեկ շարահյուսական պաշտոն: Կամ՝ Անհրաժեշտ է գնալ, բացատրել և որոշակիացնել հարցը: Եթե դերբայները համարենք ենթակա, ապա թույլ կտանք սխալ, որովհետև կարծեցյալ ենթակաները թվով չեն համաձայնում «ստորոգյալին»: Ուրեմն՝ դարձյալ ընդգծվում է այն ճշմարտությունը, որ նման կառուվածքները կատարում են շարահյուսական մեկ գործառույթ: Մինչդեռ այդպիսի նախադասություններում անորոշ դերբայը գործածվելով նախադաս և գոյականաբար՝ ստանձնում է ենթակայի պաշտոն, ինչպես՝ Գնալը, բացատրելը և հարցը որոշակիացնելը անհրաժեշտ են: Ինչ մնում է ստորոգելիին, ապա անորոշը կարող է կատարել նաև այդ դերը, ինչպես, օրինակ, Դա վազել չէ, այլ քայլել է: Սա ի՛նչ արտասանել է: Գործի ներկայանալը դեռևս աշխատել չի նշանակում, Միթե դա կոչվում է պայքարել:ոք