Դժվար չէ նկատել, որ նշվածները թե էական բայի, թե վերացական բայերի հետ կազմում են բաղադրյալ ստորոգյալ, որտեղ անորոշ դերբայը կատարում է ստորոգելիի պաշտոն, քանի որ, ինչպես արդեն ասվել է, այն բայանուն է՝ նման առարկայանիշ բառերին: Նշենք և այն, որ «Ստորոգյալ» թեման ուսումնասիրելիս անհրաժեշտ է ասել, որ անորոշ դերբայը ևս կարող է գործածվել իբրև ստորոգելի՝ վերոհիշյալ հիմունքներով: Հարկ է նաև ավելացնել, որ բաղադրյալ ստորոգյալի հարցերը ևս օժանդակում են նրա կառուծվածքի մեջ գտնվող միավորների պաշտոները ճիշտ գտնելուն: Անորոշ դերբայը հանդես է գալիս նաև մի շարք բայերի հետ՝ ստեղծելով բաղադրյալ կամ բարդ ստորոգյալ, ընդ որում, այդ շարահյուսական յուրահատուկ կառուծվածքի մեջ մտնող բայական դիմավոր կառույցները կարող են լինել և՛ ներգործակաան, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայեր, որոնցից հատկապես չեզոք սեռի բայերը հանդես են բերում եղանակիչ բայերի ոճական նրբերանգներ, որն էլ նպաստում է անորոշի հետ շարահյուսական մի ներձույլ կառույց (պաշտոն) ձևավորելուն: Բերենք օրինակներ՝ Արտակը ձգտում է հասնել ընկերներին: Ես համարձակվում եմ ասել ճշմարտությունը: Դու աշխատիր հիշել եղելությունը: Վարդանը փորձեց գրել նամակը: Վահանը ցանկանում էր պատասխանել հարցին: նա ուզում էր վերցնել գիրքը, բայց չկարողացավ: Արամը կարողացավ համոզել ընկերոջը: Ես որոշել եմ ելույթ ունենալ: Նա ցանկանում էր խոսել Գրիգորի մասին: Դու ուզու՞մ ես գնալ: Անորոշ դերբայի փոխարեն գործածվելով գոյական կամ առարկայանանիշ բառ` որոշակիորեն ընդգծվում են ուղիղ խնդիրները, ինչպես, օրինակ, Ես ուղում եմ գիրքս: Մենք ցանկանում ենք խաղաղություն, սակայն անորոշ դերբայն իր ՛
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/155
Արտաքին տեսք