Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅԸ` ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Անորոշ դերբայն ուսումնասիրելիՍ հարկ չկա (և ծրագրով էլ չի նախատեսված) խոսել այն կիրառության մասին, որ անորոշը կարող է դառնալ նաև յուրահատուկ ինքնուրույն նախադասություն: Նախ՝ դա անորոշի զանգվածային կիռարություններից չէ, երկրորդ՝ բավարար հիմքեր չկա դեռ՝ շարահյուսական այդ ոչ այնքան հեշտ նյութը յուրացնել տալու համար (պարզ է՝ աշակերտները շարահյուսություն անցնելու են 7-րդ դասարանում)... Ուսումնասիրելով նախ՝ բառակապակցությունն ու նախադասություները, վերջինս կառուցվածքային և այլ տեսակները՝ աշակերտները բավարար պատկերացում են կազմում այդ իրողությունների մասին, այնպես որ բավականին հիմք-հենարան են ունենում՝ յուրացնելու անդեմ նախադասությունը: Նրանք արդեն սովորած լինելով անենթակա նախադասությունը՝ գիտենք, որ կան նախադասություններ, որոնք զուրկ են մեկ գլխավոր անդամից: Սա հիմք է տալիս պատկերացնելու, որ կան նաև այնպիսի նախադասություններ, որոնք կարող են զուրկ լինել գլխավոր անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից: Բավական է բերել համապատասխան օրինակներ և հիշեցնել նախադասության հիմնական հատկանիշները, և աշակերտները հեշտությամբ կընկալեն անդեմ նախադասությունը: Նրանք արդեն սովորած լինելով անեթական նախադասությունը՝ գիտեն, որ կան նախադասություններ, որոնք զուրկ են մեկ գլխավոր անդամից: Սա հիմք է տալիս պատկերացնելու, որ կան նաև այնպիսի նախադասություններ, որոնք կարող են զուրկ լինել գլխավոր անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից: Բավական է բերել համապատասխան օրինակներ և հիշեցնել նախադասության հիմնական հատկանիշները, և աշակերտները կընկալեն անդեմ նախադասությունը: Այսպես. Արտագրել գոյականները: Որոշել բայի սեռը: Պայքարել հանուն խաղաղության: Բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Վեր կենալ ժամը 7-ին: Կատարել լիցքային վարժություններ ժ. 7.10-ից- 7.15-ը: Այսպիսի նախադասություններ պահանջելով աշակերտներից՝ ուսուցիչը եզրակացնում է, որ այդպիսի պահանջ, խնդիր, խորհուրդ... արտահայտող նախադասություններ ևս հաղորդակցական ուրույն միավորներ են, քանի որ ունեն ստորոգում (որն արտահայտվում է յուրահատուկ հնչերանգով): Ընդ որում, հատուկ ընդգծվում է այդպիսի նախադասությունների առանցքային անդամը՝ անորոշ դերբայը, որն էլ մտքի (ստորոգման) ամբողջ «ծանրաբեռնվածությունը» վերցնում է իր վրա՝ հաճախ ունենալով նաև լրացումներ և լրացման լրացումներ: Այս հարցին, բնականաբար, ուսուցիչը խորապես չի անդրադառնում «Անորոշ դերբայ» թեման ուսումնասիրելիս, քանի որ «Բայական անդեմ նախադասության» դասանյութն ուսումնասիրելիս