նա երկար պիտի կանգ առնի անդեմ նախադասության առանձնահատկություններին: Այս թեման անցնելիս ուսուցիչը պիտի նախ կապ ստեղծի անորոշ դերբայի և բայական անդեմ նախադասության միջև: Այս առումով հարկ է կանգ առնել այսպիսի հարցերի վրա.
ա) Ինչ է ցույց տալիս անորոշ դերբայը:
բ) Այն գործածել որպես նախադասություն:
գ) Ինչպիսի միտք է արտահայտում անորոշով ձևավորված նախադասությունը:
դ) Բերել նախադասություններ անորոշ դերբայով և նրա լրացումներով:
ե) Ասել այդպիսի նախադասությունների և ենթակայով ու ստորոգյալով ձևավորված նախադասությունների տարբերությունները:
զ) Ինչ է ստորոգում, և ինչպես է արտահայտվում այն:
է) Հնչերանգի դերը բայական անդեմ նախադասություններում: Համապատասխան վարժություններ կատարելով՝ պարզ կդառնա անորոշ դերբայի շարահյուսական այդ դերը, ինչպես նաև բայական անդեմ նախադասությունն ըստ ամենայնի:
ԲԱՅԸ՝ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է, որ թերի է կոչվում այն նախադասությունը, որի որևէ անդամը (կամ անդամները) զեղչվում է, բայց մտքով հեշտությամբվերականգնվում է: Թերի նախադասությունները լինում են՝
ա) ինքնուրույն.
բ) բարդ նախադասություններում հանդես եկող.
գ) պատասխանական[1]:
Պարզ է, որ «Թերի նախադասություն» դասանյութն ուսումնասիրելիս ուսուցիչը ամենից առաջ պիտի կապ ստեղծի այդպիսի նախադասությունների ու դիմավոր բայերի միջև: Իհարկե, անպայման պետ է նշվի, որ նախադասությունները, որպես
- ↑ Սե՛ս Վ. Առաքելյան. Հայրենի շարահյուսություն. հ. 2, 1964, Ս. Աբրահամյան, ժամանակակից հայերենի քերականություն, 1969