բնորոշում բավականին խիստ է. խնդիրն այն է, որ մակբայն այստեղ բնորոշվում է բացարձակապես միայն «դրությամբ», միչդեռ այդ խոսքի մասին մեջ մտնող բառերը գերազանցապես դրվում են բայ-ստորոգյալի վրա, բառերը, որոնք, հիրավի, միայն բայ-ստորոգյալի մենաշնորհն են, այսինքն՝ նույնությամբ միաժամանակ չեն լրացնի, ասենք, գոյականին կամ ածականին: Կան որոշ մակաբայներ, որոնք կարող են դրվել և գոյականի, և ածականի վրա ևս, սակայն դրանց թիվը խիստ սահմանապակ է: Ավելին. ընդամենը մի քանի, մակաբայներ կան, որոնք կարող են դրվել նաև գոյակաների վրա (շատ, քիչ...), իսկ բայանունների վրա դրվողները (հանկարծակի հայտնություն, շտապ վիրահատություն, արագ ընթացք, դադաղ հոսք...) մեկ անգամ ևս վկայում են, որ այդ բառերը բայ-ստորոգյալի վրա դրվող բառեր են (հանկարծակի հայտնվեց, շտապ վիրահատվել է...): Եվ այսպես, մակբայը գիտականորոն սահմանելով՝ հարկ է ընդգծել (և ընդգծում է) նրա իմաստաբանական (խոսքիմասային) կողմը՝ հատկանիշի հատկանիշ ցույց տալը: Մակաբայը տարբերակվում է նաև բառակազմորեն. նա ունի իրեն բնորոշ ածանցները (բար, պես, որեն, ովին, ակի, անց), թեև մի քանի բառեր, ունենալով նույն ածանցները, պատկանում են ոչ թե մակաբայ խոսքի մասին, այլ` վերաբերականին, շաղկապին (հավանաբար, հավանորեն, իսկապես, հատկապես, հետևաբար, հետևապես...): Այն էլ ասենք, որ այս բառերն էլ մակաբայներ են եղել, որոնք հետագայում հեռացել են մակաբայ խոսքի մասից` ունենալով արդեն վերաբուրմունքային իմաստ կամ շաղկապան հարաբերություն): Մակաբայը բառակազմորեն բնորոշելիս չպիտի մոռանաք նաև նրան կրկնական և (ընդհանրական) տեսակ (մեծ-մեծ խոսել, խումբ-խումբ քայլեր, մեկ-մեկ ծխել, արագ-արագ խոսել... բնավ չքնել, էլ չխոսել...):
Մակաբայն ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի ուշադրություն դարձնի մի շարք կարևվոր պահերի վրա.
ա) Մակաբայը, խոսքում կատարելով պարագայական գործառություն, երբեմն էլ շփոթվում է գոյականի, ածականի պարագայական պաշտոնը կատարող այլ խոսքի մասերի հոտ:
Այնպես. պարագայական պաշտոն կարող է կատարել նաև գոյական, սակայն ի տարբերություն մակաբայի, գոյականը`
ա) ցույց է տալիս առարկա (առարկայական պատկերացում).