Բայց որ գործ ունենք դպրոցական համակարգված քերականության մատչելիության դիդակտիկական սկզբունքի հետ, այդ ևս ճշմարիտ է: Ուրեմն՝ դպրոցական համակարգված քերականության մեջ տվյալ դեպքում միանգամայն առողջ-ը և միանգամայն իրավացի-ն գնահատվում են իբրև որոշինչ (մարդ և պատասխան գոյական-որոշյալների համար): Գիտական քերականության մեջ, իհարկե, միանգամայն-ը և նրա նման հարյուրավոր լրացումներ գնահատվում են ինքնուրույն՝ որպես բառակապակցության ստորադաս բառ, իսկ նախադասության մեջ՝ չափ-աստիճանի պարագա: Իսկ, ասենք, մեքենան շատ արագ անցավ փողոցով: Նա չափազանց խելացի է խոսում նախադասություններում նշվածները ձևի պարագա են: Ինչպես երևում է, նման դեպքերում շարահյուսական պաշտոն կատարելու առումով «առաջնությունը» տրվոււմ է բայ-ստորոգյալին անմիջապես լրացնող անդամին (անցավ, խոսում է):
Արդ՝ մակբայը, քանի որ ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ, այսինքն` գործողության-եղելության և առարկայի հատկանիշի հատկանիշ, նախադասության մեջ կատարում է պարագայական գործառույթ: Սա այնքան ցայտուն իրողություն է, որ մակբայը սահմանելիս մասնագետները կամա-ակամա ելնում են հենց վերոհիշյալ գործառույթից` մակբայը բնորոշելով որպես հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառախումբ: Ավելին. դպրոցական համակարգված քերականության մեզ մակբայը սահմանվում է այսպես. «Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ»[1]: Դժվար չէ նկատել, որ մակբայն այստեղ սահմանված է նրա շարահյուսական գործառույթի (պարագայական) հշվառման հիման վրա: Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ մակբայը չունի քերականական հատկանիշներ: Եվ արդյո՞ք ճիշտ չէր Մ. Աբեղյանը, երբ մակբայը բնորոշում էր հենց շարահյուսորեն՝ նշելով, որ մակբայը «գրությամբ միայն մակբայ է», այսինքն՝ նայած թե ո՛ր խոսքի մասով արտահայտված լրացումին է լրացնում (գոյականի՞ն,ածականի՞ն, թե՞ մակբային): Իհարկե, Մ.Աբեզյանի
- ↑ Է. Աղայան. Հ. Բարսեղյան, Հայոց լեզու, դասագիրք 5-7-րդ դասարանների համար, 1974, էջ 232