Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակներ, երբ նույն վերաբերականը մի դեպքում եղանակավորում է նախադասություն, մի այլ դեպքում՝ նրա անդամը: Օրինակ՝ հիրավի, գոյականները ցույց են տալիս առարկա կամ առարկայական պատկերացումներ:

Անահիտի հիրավի՝ բարեկիրթ վերաբերմունքը մեզ շատ դուր եկավ:

Գագիկը, իսկապես, այս ուսումնական տարում դարձավ միակ գերազանցիկը:

Գագիկը իսկապե՛ս հերոսական արարքը զարմանք պատճառեց մեզ:

Բնությանը, իրոք, մեր բոլոր երջանկությունների և ուրախությունների աղբյուրն է: Նելսոն Ստեփանյանն իրոք՝ հերոս էր, աննկուն կամքի տեր դյուցայզն:

Այսպես էլ՝ մի շարք ուրիշ վերաբերականներ, որոնք երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամը: Ընդսմին, երբ դրանք երանգավորում են նախադասության անդամը, պարզ է, միջանկյալ բառ չեն դառնում, այլ՝ երանգավորող բառ:

Դա դժվար չէ տարբերակել. բավական է նկատել այն յուրահատուկ հնչերանգը, որ առկա է նախադասության անդամը երանգավորող բառում, այդ սուր, շեշտված և այլ բնույթի հնչերանգը ձուլվում-միանում է այն բառի (նախադասություն անդամի) հնչերանգին, որի վրադրվել է տվյալ վերաբերականը (իրոք՝ խելացի, հիրավի՝ ազդեցիկ, բնավ՝ անգրագետ...): Երկու խոսք այս հարցի հետ կապված մի այլ նրբության մասին: Կան տարբեր տեսակի վերաբերականներ, որոնք գերազանցապես դրվում են նախադասության անդամների վրա (սոսկ, գեթ, գոնե, զուտ, հատկապես, լոկ, միայն, միմիայն, մանավանդ, նամանավանդ, հենց, իսկ, մինչևիսկ, մինչև անգամ, անգամ, նույնիսկ, իսկևիսկ և այլ): Պարզ է, որ սրանք (քանի որ չեն երանգավորում նախադասությունը) միջանկյալ բառեր չեն դառնում, թեև այս բառերից մի քանիսը մամուլում և այլուր հանդես են գալիս իբրև միջակյալ բառեր: Ո ՞րն է դրա պատճառը: Այն է, որ խոսողը (գրող) զգում է, որ այդ բառերը քերականական կապ չունեն նախադասության այս կամ այն անդամի հետ, չեն ստեղծում լրացյալ- լրացման կապակցություն, մի խոսքով չունեն նախադասության անդամին բնորոշ հատկանիշներ, ուստի դրանք գործածվում են իբրև