մինչև իսկ, մինչև անգամ, դոնե գեթ սոսկ, միմիայն լոկ, մանավանդ, նամանավանդ, իբր թե և այլ բառերի։
Այս բառերը շաղկապ չեն, որովհետև՝
ա) շաղկապը շարահյուսական խոսքի մաս է, մինչդեռ վերաբերականը՝ վերաբերմունքային:
բ) Շաղկապի դերը նախադասություններ կամ նաղադասության անդամներ շաղկապելն է, մինչդեռ վերաբերականներինը՝ խոսողի դատողական-գնահատողական վերաբերմունքն արտահայտելը:
գ) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի նաև պարզ նախադասություններում (Մինչև անգամ ծնկաչոք աղերսում էր եղբորը: Նույնիսկ «պոչն ընկած» տնտեսությունն այս տարի ստացավ ռեկորդային բերք: Ես սիրում եմ սոսկ նրա անկեղծությունը: Մանավանդ գիշերն է նա հանգիստ քնում...):
դ) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի շաղկապների (այն էլ՝ համադասական) հարևանությամբ: Օրինակ՝ լավ ես գրել, բայց, այնուամենայնիվ, «գերազանց» նշանակել չեմ կարող: Ճիշտ է, մասնակցել ես շաբաթօրյակին, սակայն, այդուհանդերձ, ինքդ ակտիվություն չես հանդես բերել: Սուրենը, Վարդանը և մանավանդ Գագիկը այս ուսումնական տարում հիանալի աշխատեցին:
ե) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի միջանկյալ բառերի գործառույթով (տե՛ս վերևի օրինակները):
Չնայած այս տարբերություններին, հիշյալ (և ոչ միայն դրանք) վերաբերականները կատարում են շաղկապական գործարույթ: Նրանց բառիմաստներում առկա է շաղկապին հատուկ հարաբերության տարր: Դրան «նպաստում է» այն, որ վերաբերականները ևս զուրկ են նյութական բովանդականությունից և հանդես են գալիս նաև նախադասությունների միջև: Պարզ է, որ այդ դիրքում նրանք պիտի որ («կամա-ակամա») կատարեն շաղկապական գործառույթ: Օրինակ՝ դասին չես մասնակցում, գոնե ուրիշին մի խանգարիր: Գառնիկը մասնակցեց ժողովին, նույնիսկ կրքոտ ելույթ ունեցավ: Թեև լավ ես նախապատրաստվել քննությանը, այնուհանդերձ «գերազանցի» չես հասցնում: Այնպես ներս մտավ այգի, ասես եղնիկ լիներ: Այս վերաբերականները, հատկապես երբ հանդես են գալիս բարդ նախադասությունների