Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերենք օրինակներ բազմանդամ (բազմաբառ) ենթականերով՝ Ուսանողների մի մասը բացակայում է դասից։ Այդ քաղաք կոչվածը մի կատարյալ ավերակ էր։ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը ո՞րն է։ Գրիգորն ինքը հրաժարվեց Կիև գնալու մտքից։ Պարզ է, որ այսպիսի կառուցվածքներում բաղադրյալ ենթակաների կազմիչ միավորները շարահյուսորեն գնահատվում են միասնաբար (մեկ շարահյուսական գործառույթ՝ պաշտոն), մինչդեռ հենց այդ միավորները, ուրիշ նախադասություններում շարահյուսական այլևայլ նպատակներով կիրառվելով, կարող են համապատասխան պաշտոններ կատարել, այնպես որ ամբողջ բազմանդամ կառուցվածքը պիտի արժեքավորվի իբրև ենթակա (ճիշտ այնպես, ինչպես դերբայական դարվածները։ Այսքանից հետո դժվար չէ նկատել, որ ենթական կարող է, իրոք, դրսևորվել իբրև մի բազմանդամ կառուցվածք, որն էլ կոչվում է բաղադրյալ անդամ։ Օրինակներ՝ Ընկերս՝ Հրաչյան, քայլում է մտախոհ, Անին՝ մեր հին մայրաքաղաքը, միջնադարում ծաղկում է ապրել (Մեր հին մայրաքաղաքը՝ Անին, միջնադարում ծաղկում է ապրել)։

Ծանոթություն: Այստեղ մեր և հին անդամները առանձին-առանձին չպիտի գնահատվեն որպես հատկացուցիչ ու որոշիչ, որովհետև նրանք նպաստում են մայրաքաղաք բառը ավելի որոշակիացնելուն՝ իբրև Անի-ի բացահայտիչ։ Նրանք կարող են ինքնուրույն արժեքավորվել բառակապակցության ներսում։

Այստեղից էլ հարց է ծագում՝ բացահայտիչն ինքնուրու՞յն անդամ չէ, այսինքն՝ գոյականի լրացում չէ։

Մեր հին լեզվաբանները գործածել են բացահայտիչ տերմինը, սակայն ոչ մերօրյա ըմբռնմամբ։ Օրինակ՝ Ս. Պալասանյանը հատկացուցիչ էր համարում և բուն հատկացուցիչը, և որոշիչը, իսկ, ասենք, Տիգրան թագավոր, Արտաշատ քաղաք և նման կապակցությունների՝ արդի ըմբռնմամբ գոյական որոշիչները բացահայտիչ է համարում»[1]: Այս տեսակետը նա որդեգրել էր Ա. Այտընյանից, որ «ամեն գոյական լրացում հացահայտիչ է համարում»։ Մ. Աբեղյանը «Վերադիրները» բաժանում է երկու

  1. Վ. Աոաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. 1, 1958, էջ 401։