խմբի` մականուն և բացահայտիչ։ Ընդ որում, մականունները որոշիչներն ու հատկացուցիչներն են, իսկ բացահայտիչը, ըստ Աբեղյանի, «կարելի է շուռ տալ և դնել բացահայտյալից առաջ ինչպես մի մականուն վերադիր (այսինքն՝ որոշիչ- Վ. Ա.)[1]: Աբեղյանը նույն աշխատության մեջ («Վերադիր խոսքեր» հատվածում) բացահայտիչ է համարում բնույթով որոշիչ ստորադաս նախադասությունները) «Ով հայր, ոը երկինք ու երկիր ստեղծել ես, լսիր մեր աղաչանքը։ Աշոտ Մսակեր, որ Բագրատnւնյաց թագավորության հիմնադիր պապն էր, զնեց Շիրակա գավառը»)[2]։ Նկատենք, որ առաջին նախադասության ստորադասը կոչականի (գոյականական անդամ) «լրացում է», որը, ինչպես ընդունված է, նախադասության անդամ չի համարվում։
Շատ լեզվաբանական աշխատություններում բացահայտիչ է համարվում «այնպիսի գոյական կամ գոյականացած լրացումը, որը ետադաս դիրք ունի և սովորաբար համաձայնում է իր բացահայտյալի հետ թվով, հոլովով, հոդառությամբ և հատուկ արտաբերումով անջատվում է նրանից»[3]։ Վ. Առաքելյանը գրում է, որ բացահայտիչն «իսկապես, իր կիրառությամբ չի տարբերվում որոշիչից» (էջ 270)։ Լեզվաբանն իր միտքը հիմնավորելու համար բերում է բազմաթիվ օրինակներ։ Ղափանի անտառներում երկու տեսակ արջ կա՝ մսակեր և բուսակեր, այսինքն՝ մսակեր և բուսակեր արջ նախադասության մեջ մսակեր և բուսակեր անդամները դիտում է որպես բացահայտիչ, մինչդեռ շարահյուսական այդ միավորը կատարում է տրոհվող որոշչի դեր։ Գիտնականն իրավացիորեն գրում է, որ բացահայտիչը «երբեմն խլում է ենթակայի պաշտոնր և մտնում ստորոգյալի հետ որոշ հարաբերության մեջ»։ Րաֆֆուց բերում է հետևյալ նախադասությունը՝ «Ժողովրդական հոծ բազմություններ՝ Հայոց ժողովուրդը, վեր կացած երկրի բոլոր կողմերից, ալեկոծ հորձանքով գալիս էր, ծովանում», որտեղ ենթակա է դիտված բազմություններ-ը, իսկ