բացահայտիչ՝ ժողովուրդ բառը, որն իր վրա է առել հենց իր բացահայտյալի (ենթակայի) պաշտոնը և դարձել է ենթական:
Սա հետաքրքրական մեկնաբանություն է: Եվ, հիրավի, եթե հեղինակը հետևողականորեն կիրառեր իր այդ հայեցակետը, ապա «բացահայտիչ ենթակայի» կողքին կընդուներ նաև «բացահայտիչ-խնդիրներ», «բացահայտիչ-պարագաներ» և այլն: Իսկ դա նշանակում է, որ բացահայտիչ ինքնություն անդամ՝ գոյականի առանձին լրացում չկա, ինչպես աշխարհի բազմաթիվ լեզուներում: Բայց քանի որ բացահայտիչը դպրոցական համակարգված քերականության մեջ ներկայացվում է իբրև «գոյականական անդամի լրացում», մենք ևս պարտավոր ենք իրողությունը ներկայացնել ըստ գործող ծրագրի ու դասագրքի: Դա կքննենք ի՛ր տեղում:
ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՍՏՈՐՈԳԵԼԻ
Նախ՝ փորձենք մեկնաբանել այս իրողության էությունը: Այս տերմինը հայ քերականագիտության մեջ առաջին անգամ գործածում է մեծ հայագետ Ա. Այտընյանը[1]: Ի թիվս Վ. Չալըխյանի քերականության մեջ կատարած բազմաթիվ փոփոխությունների՝ Ա. Այտընյանը լրջորեն խմբագրում է նաև բայի սեռին ու խընդրառությանը (խնդիրներին) վերաբերող բաժինը, հետազոտում սեռի (ուղիղ) և բնության (անուղղակի) խնդիրները՝ ստորոգելին անվանելով նաև «ուղղական խնդիր բնության»: Ահա ինչ է գրում այդ մասին. «Եմ էական բային ուղղական խնդիրն ստորոգելի ալ կըսվի, որն որ ի՞նչ է հարցման կպատասխանե: Ինչպես երբ ըսեմ՝ եղբայրս հիվանդ է...» (մեջբերման մեջ գիտակցաբար չենք նշել որոշ իրողությունների թուրքական տարբերակներ)[2]: Հետագայում այս տերմինը չգործածվեց[3]: Փոխարենը ի հայտ եկան «ստորոգի դեպ,» «Լեղվաբանական բառարանի» հեղինակներ (Հ.