է. Բժիշկը Սուրենն է, Արմենը աշխատասաեր է. Աշխատասեր Արան դու՞ ես: Գրողները հարյուր քսանինն էին: Հարյուր քսան գրողներ էին եկել, Սուրենը ես եմ, Ես Սուրենն եմ և այլն):
Պարզ է՝ եթե ենթական անձնանիշ դերանուն է (Ես ուսուցիչ եմ, Մենք բժիշկներ ենք…), ապա ստորագելիներն ստեղծում են բացահայտիչ-բացահայտյալի կապակցություն՝ մեկ անգամ ևս վկայելով, որ ստորագելիները մի տեսակ նաև «տրամաբանական ենթականեր, որոշիչներ ու հատկացուցիչներ» են, իսկ բացահայտիչը նախադասության ինքնուրույն անդամ չէ: Ահա. Ես, որ ուսուցիչ եմ, պարտավոր եմ բարեխիղճ լինել. Ես՝ ուսուցիչս, պարտավոր եմ բարեխիղճ լինել, Մենք, որ բժիշկներ ենք, հոգատար լինենք (Մենք՝ բժիշկներս, պիտի հոգատար լինենք…):
Այժմ՝ դերբայների մասին: Անորոշը (ուղիղ և թեք հոլովներով), ենթակայականը, հարակատարը, ապառանի երկրորդը (ոչ զանգվածային) կարող են գոյականաբար ածականաբար կիրառվելով՝ ստորոգելիների գործառույթ ևս կատարել: Ահա, Դա երգել չէ, Այս ծանրոցը ուղարկվելիքն է …
Սկզբունք դարձյալ նույնն է՝ փոխարկման հնարանքի կիրառումը: Ահա. երգելը դա չէ… Խմելու ջուրը այդ չէ, հուսահատվողը Անահիտը չէ: Ուղարկվելիք ծանրոցը սա է:
Բոլորն այն դեպքում, երբ ստորոգելին խնդրային ու պարագայական գործառույթներ ունի, ելնելով շարահյուսական որոշակի դերից ու հարցից, գնահատվում է բայի լրացում.«Իմ սիրտը լեռներում է» (տեղի պարագա), ժողովը երեկ էր (ժամ. պարագա), ձմերուկը կշռում էր 5 տոննա (չափի պարագա), մեզ մոտ ամեն ինչ օրենքով է (հիմունքի պարագա), անախորժությունները սովորաբար պակասությունից են լինում (պատճառի պարագա), Արայիկն այսօր իրենց դասարանցիների հետ էր (միասնության պարագա), տղաներն այժմ դսի են (նպատակի պարագա): Այստեղ նշածները պակասավոր բայերի(մեկը՝անկանոն) լրացումներ են. ունեն իրենց որոշակի հարցը, ձևաբնական ու շարահյուսականը լիովին«ծածկում են» իբար և այլն:
Լրացուցիչ մի հնարանք ևս գործադրելով՝ համոզվում ենք դրանով.«ազատ փոխարկման» մասին է, այսինքն՝ նույն