միտքն արտահայտող այլ նախադասություն բերելով և էական բայը լիարժեք բայով փոխարինելով` հասնում ենք ճշմարտության։ Ահա. Արամը որսի է (Արամը որսի է գնացել, նա դաշտում է, Նա դաշտում է գտնվում, Ժողովը երեկ էր (Ժողով երեկ կայացավ)...
Այսպիսի կառուցվածքներն ասես «հուշում են», որ առաջին տիպի օրինակները (դիցուք` Կռիվը քո պատճառով էր) հետևանք են համապատասխան նախադասությունների լիարժեք բայերի զեղչման (տվյալ դեպքում' Կռիվը քո պատճառով ծագեց, սկսվեց...):
Այսպես էլ` խնդիրները, որոնք, ի դեպ, սակավ կիրառություններ ունեն` հիմնականում անբարեհնչության պատճառով: Ինչևէ, բերենք մի քանի օրինակներ` Կտրվածը դանակով էր, ոչ թե կացնով (միջոցի ան. խ.), փախչողը մեզնից էր (անջ. ան. խ.), խոսքս հայրենասիրության մասին է (վերաբ. ան. իւ.), Այս գիրքը ձեզ համար է (շահի ան. խ.)։ Ի դեպ, զանազան հարաբերություններ արտահայտող կապեր, հանդես գալով տարբեր բառերի հետ, ձևավորում են շարահյուսական զանազան պաշտոններ դրվելով նաև Էական (վերացական) բայերի հետ: Ահա. Գրքերը նրա մոտ են (տ. պ.), Նա ընկերների հետ է (միասն. պ.), Վիճակախաղը հերթականության համաձայն էր (հիմ. պ.), Անախորժությունը Արամի երեսից էր (պատճ. պ.) և այլն։
Մի այլ նրբություն. հայտնի է, որ վերացական բայերի դերով կարող են հանդես գալ նաև մի շարք ներգործական սեռի և այլ բայեր: Ահա. Նա քեզ քիմիկոս է համարում, Սարգսյանը ինձ բժիշկ նշանակեց: Կաթողիկոսը Ներսեսին քահանա օծեց և այլն: Նշվածները ստորոգելիներ են, բայց ոչ բնավ ուղիղ խնդիրներ, ինչպես երևում է արտաքնապես... Ուղիղ խնդիրներն են քեզ, ինձ, Ներսեսին, Համոզվելու համար վերոհիշյալ նախադասությունները պիտի դարձնել կրավորական կառուցվածքի (Դու նրա կողմից քիմիկոս ես համարվում, Ես Սարգսյանի կողմից բժիշկ նշանակվեցի: Ներսեսը կաթողիկոսի կողմից քահանա օծվեց)[1]: Այս մասին միանգամայն ճիշտ դիտողություն ունի Մ. Աբեզյանը: Ահա. «Տիգրանը ջուրը գոլորշի դարձրեց» խոսքի մեջ բայ֊ ստորոգյալն
- ↑ Գրեթե գործածական չեն