եմ): Դա երգել չէ (Երգելը դա չէ): Տղան վախեցող չէ (Ոչնչից չվախեցող տղան սխրանքներ կատարեց): Երեխան քաղցած է (Քաղցած երեխան ուտելիք պահանջեց)...
Ծանոթություն 1: Երբ ստորոգելիները արտահայտված են լինում հատկապես հարցահարավերությամբ, անորոշ, ժխտական դերանուններով, փոխարկման եղանակի գործադրումն ապարդյուն է դառնում (Այս մարդն ո՞վ է, ՆԱ ինչպիսի՞ն է, Դուռը թակողն ինչ-որ մեկն էր: Դրանք իմ տեսածների համեմատ ոչինչ են...):
Ծանոթություն 2: Հնարավոր է, որ նախադասություններում հանդես եկող ստորոգյալներն արտահայտված լինեն միայն էական բայերով: (Հիշենք Պ.Սևակի «Ես, որ ես չեմ» նանաստեղծությունը): Թեև դրանք քիչ են հանդիպում, այնուհանդերձ կան և չպիտի անտեսվեն: Ահա օրինակ ևս.
Ես եմ, դու ես, Ես ու դու Գիշերում այս դյութական Մենք մենակ ենք՝ ես ու դու, Ես էլ դու եմ, ես չկամ (Տերյան):
Ի դեպ, այսպիսի օրինակներում տրամաբանական ենթական սովորաբար ուրիշ է լինում: Հիշենք պրոֆ. Վ. Առաքելյանի բերած այն օրինակը, որ բախլացած էր ես ենթակայից ու եմ հանգույցից («Ես եմ»): Բայց այսպիսի ինքնուրույն նախադասությունը սովորաբար գրական խոսքում չի տարածվում: Այն առհասարակ կիրառում է տրամախոսություններում կամ երկխոսություններում: Ասենք՝ մեկը թակում է դուռը: Ներսից հարցնում են՝ ո՞վ է, իսկ դրսից պատասխանում են՝ «Ես եմ»: Այստեղ Այստեղ տրամաբանական եթական է «թակողը», որը գիտակցաբար չի գործածվում՝ թերըս ավելորդ լինելու նկատառումով (չէ՞ որ երկուստեք գիտեն հոգեբանական ենթական): Ուրեմն՝ այս պարագայում մենք փաստորեն գործ ունենք թերի (պատասխանական) նախադասության հետ: Ինչևէ, բաղադրյալ ստորոգյալի մի տեսակը, որտեղ սորոգելին առարկան կամ հատկանիշը հանգույցի (նաև վերացական բայերի միջոցով) վերագրում է ենթակային, սովորական, տարածված իրողություն է: Արդեն խոսք եղավ այն մասին, որ բաղադրյալ ստորոգյալը կարող է արտահայտվել նաև էական (օակասավոր, վերացական) բայերով ու խնդրապարագայական