դասարանցին ուղղական հոլովն անցնելիս հաստատապես իմանում է (յուրացնում է), որ այդ հոլովով կարող է դրվել նաև ստորոգելին (ընդ որում, դա սովորում է գոյականի միջոցով), ապա 7-րդ դասարանում, երբ արդեն անցել-սովորել է խոսքի մասերը, ոչ դժվարությամբ էլ յուրացնում է բաղադրյալ ստորոգյալը՝ արտահայտված նաև ածականով, թվականով, առարկայանիշ ու հատկանշացույց դերանուններով և դերբայներով (անորոշ, ենթակայական, հարակատար): Այս իրողությունը լավ ուսուցանելու համար դարձյալ նախապես պիտի գտնել (գոնե կազմել) համապատասխան գեղարվեստական խոսք, որի հիման վրա էլ հեշտ է տարբերակել բայով և համապատասխան խոսքի մասերով ու վերացական բայերով արտահայտված ստորոգյալները: Ընդ որում, ստորոգյալները հեշտ զանազանելու համար պիտի հարց տալ: Աշակերտները լավ գիտեն, որ խոնարհված ստորոգյալները պատասխանում են ի՞նչ է անում (լինում), ի՞նչ անի (լինի), ի՞նչ արեց (եղավ), ի՞նչ կանի (կլինի) և այլ հարցերի, մինչդեռ բաղադրյալ ստորոգյալը՝ ի՞նչ է(ո՞վ է), ինչպիսի՞ն է, ինչքա՞ն (քանի՞սն) են ի՞նչ անել է , (լինել է), ի՞նչ անող է (լինող է) և այլն: Այսպես, օրինակ, Սա Երևանն է: Այն իմ ծննդավայրն է: Երևանը հին է ու նոր, միշտ ծաղկուն ու բարգավաճող: Այդ հին քաղաքն արդեն 2780 տարեկան է: Երևանն իմաստնացած է ու շենացած, որն իր ժողովուրդի հետ քայլում է դեպի հավերժություն:
Այստեղ գտնում են ենթականերն ու ստորոգյալները, վերջիններս վերլուծվում, համադրվում ու հակադրվում են բայական ստորոգյալներին: Որոշակի օրինակներով դրանք դանաղանելուց հետո աշակերտներն իրենք են բերում ինքնուրույն օրինակներ (կամ բերում են համապատասխան գեղարվեստական խոսքից): Այնուհետև ստորոգելիների և ենթակային ու վերջինիս լրացումների (եթե կան) տեղերը փոխելով՝ ակնբախորեն նկատում են դրանց (տրամաբանական) նույնությունն ու համանիշությունը: Այսպես. Արամը նկարիչ է (նկարիչ Արամը դո՞ւ ես): Մեր մայրաքաղաքը Երևվանն է (Երևանը մեր մայրաքաղաքն է), Մեր երկիրը շատ հզո՞ր է (Շատ հզոր երկիրը ապահովո՞ւմ է իր ժողովրդի պահանջմունքները): Մեր բարեկամները երկու միլարդ են (երկու միլարդ բարեկամներ ունենք): Պատասխանողը ես եմ (Ես պատասխանողն)