Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես. երկաթից դարպաս-երկաթե դարպաս (երկաթից կռած-կոփած դարպաս), ոսկուց ժամացույ- ոսկե կամ ոսկյա ժամացույց (ոսկուց պատրաստված ժամացույց) և այլն: Քանի որ բացառականի վերջավորությունը շատ ընդգծված է և հեշտ մտապահելի, ուստի առանձին դժվարություններ չկան՝ թե՛ այդ հոլովաձևը տարբերակելու, թե՛ գոյական որոշիչը ըմբռնելու հարցում: Մի նրբություն, սակայն, կարող է թյուրիմացության տեղիք տալ. հասկանալի է, որ հոլովական ցուցիչները լեզվի զարգացման հետագա շրջանում հանդես են բերում ածանցական արժեք: Այս մասին, ճիշտ է, նշվել է, սակայն հարկավոր է անդրադառնալ դրան նաև բացառական, գործիական և ներգոյական հոլովներն ուսուցանելիս: Այսպես. կան բառեր, որոնք վերչավորվում են ից-ով, ով-ով, ում-ով և ուց-ով, սակայն վերջիններս հոլովական վերջույթների դեր չունեն: Օրինակ՝ Կասպից ծով: Պարսից ծոց, հանպատրաստից խոսք, հնուս: Ընդգծվածները, պարզ է, ցույց են տալիս ոչ թե բառահարաբերական իմաստ, այլ՝ բառակազմական: Դա ցուցադրելու համար հարկավոր է դիմել հակադրություն հնարանքին՝

ումի՞ց, ինչի՞ց ո՞ր
դաշտից Պարսից ծոց
քարից հեռացա Կասպից ծով
նրանից հանպատ- արտասանություն
մարդուց րաստից


Երկու խոսք գործիականով դրված գոյական որոշչի մասին: Այդ հոլովն ուսուցանելիս ուսուցիչը ամենից առաջ կանգ է առնում նրա ձևին, իմաստին, շարահյուսական հիմնական կիրառությանը (ով, բ, ուղեկցում[1]. միջոցի անուղղակի խնդիր): Հոլովի տարբերակման առումով ամենակարևորը նրա ձևը գիտակցել տալն է: Այնուհետև շատ կարևոր է հոլովի ընդհանուր իմաստը և հարցը գիտակցել տալը: Տվյալ դեպքում գործիականի վերջավորություններն են ով և բ, հարցերը՝ ումո՞վ, ինչո՞վ (նկատի ունենանք հիմնական կիրառությունը):

  1. Տե՛ս Գ. Ջահուկյանի ժամանակակից հայերենի տեսության հիմունքները 19794, էջ 197