Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրատախտակին հարկավոր է գրել՝ ինչո՞վ ումո՞վ (ո՞ւմ միջոցով)

գրքով սովորել աշակերտով հպարտանում է
դանակով կտրել մարդկանցով լցվեց սենյակը
մուրճով հարվածել հերոսներով պարծենում է
վրձնով նկարել մարշալներով հարուստ է ԽՍՀ
                                                              Միությանը


Բերվում են ուրիշ օրինակներ, կազմում նախադասություններ, հարցերի միջոցով որոշում համապատասխան անդամների պաշտոնները: Ինչ մնում է բ վերջավորությամբ բառերին, ապա նրանց ճնշող մեծամասնությունը կատարում է ձևի պարագայի պաշտոն (ուրախությամբ, տխրությամբ, սրամտությամբ և այլն): Սա տվյալ դեպքում կարևոր չէ, կարևորը բառի՝ ություն-ով, յուն-ով վերջավորվելն է, որն էլ հեշտ է ընկալել և մտապահել: Ինչևէ, դրանք դժվար չէ ուսուցելը, դժվարը ով վերջավորությունը ով ածանցից տարբելակելն է: Ինչ խոսք, ով ածանցը ով վերջավորությունի՛ց է առաջացել: Այն ունի ածականակերտ ածանցի արժեք և համապատասխանում է ուն, ող, ավոր, ոտ և նման ածանցներին: Օրինակ՝ բոյով մարդ, խելոքով տղա, գլխով աշակերտ, հոգով, սրտով կին, ձևով-ոտով աղջիկ և այլն: Սրանցով նախադասություններ կազմելով՝ ուսուցիչը շեշտը դնում է այդ բառերի (անդամների) հարցին, պաշտոնին, ապա հակադրում նույն ձև ունեցող այն բառերին (նախ. անդամներին), որոնք ունեն շարահյուսական տարբեր պաշտոններ: Այսպես.

Ինչպե՞ս ինչո՞վ
Նա գլխով բացեց դուռը:
Տղան ձերքով-ոտքով
հասկացրեց իր
ասելիքը:
Կարմրաթույն վարդը պարծենում
էր իր համով ու հոտով:

ինչպիսի՞
Նա գլխով մարդ է:
Քույրս ձեռքով-ոտքով աղջիկ է:
Վարդուհի մայրիկը համով-հոտով
Հեքիաթներ էր պատմում:


Աշակերտներն իրենք են բերում համապատասխան օրինակներ՝ դրանք գործածելով նախադասություններում (բեղող տղա,