Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորուքով ծերունի, հյուսերով աղջիկ) բազմապիսի վարժություներ կաարելուց հետո աշակերտները հեշտությամր են սովորում գոյական որոշիչները։

Իսկ «որոշիչ» թեման 7-րդ դասարանում ուսուցելիս ուսուցիչը մեծ դժվարությունների առաջ չի կանգնի, քանզի այդ թեման արդեն համարյա թե լրիվ մեկնաբանվել է տարբեր առիթներով, տարբեր քանակությամբ։ Մնում է ամփոփել համապատասխան հարցերը և ընդհանրացնել։ Այնուամենայնիվ, «Որոշիչ» թեման անցնելիս հարկավոր է համապատասխան տեքստ գտնել (կազմել), որը հագեցված լինի որոշչի բոլոր դրսևորումներով։ Ահա մոտավորապես այսպիսի տեքստ կարելի է ընտրել (կազմել)․ «Իմ հարևան Արտակն ու բարեակամ Սամվելը սովորել են միևնույն դպրոցում։ Արտակը հիանալի տղա է, ազնիվ ընկեր՝ ջանասեր, նվիրված։ Աշնան մի օր հանդիպեցին մայրենի լեզվի ու գրականության կաբինետում։ Մագաղաթից գրքերը գրավեցին նրանց ուշադրությունը։ Նրանք խնամքով բացեցին մեկը։ Բեղով ու մորուքով մի պատկառալի այր ասես ժպտում էր նրանց։ Նա հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն էր…»։

Տեքստում գտնում են գոյականի որոշիչ լրացումները[1], նրանց արտահայտությունները, համադրում տվյալ բառեր խոսքիմասային հատկանիշները և շարահյուսական գործառույթները և այլն: Բերվում են համապատասխան ուրիշ օրինակներ, կատարում զանազան վարժություններ:

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՀԱՏԿԱՑՈՒՑԻՉ

Ի՞նր կապ կա գոյականի ու հատկացուցչի միջև: Պարզ է, որ հատկացուցիչը պատկանելություն ցույց տվող առարկա է նշում, ուստի և պատահական չէ գոյականի ու հատկացուցչի կապը:

Հասկանալի է՝ այս պաշտոնը կապվում է միայն սեռական հոլովի հետ: Ուրեմն՝ այդ հոլովն անցնելիս ուսուցիչը պիտի համապատասխան գեղարվեստական խոսքը ընտրի (կամ կազմի), որի հիման վրա էր պիտի ուսուցվի հատկացուցիչը: Ահա այդպիսի խոսքի մի օրինակ. «Ուսումնական տարվա վերջն էր: Գարնան

  1. Աշխատության բնույթից ու նպատակից ելնելով՝ չենք մեկնաբանում նախ. անդամներին առնչվող մանրամասնությունները (արտահայտության տարատեսակներ և այլն)