Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, գտնվում է Ամերիկայում:

3. Շախմատի արքաներով՝ Տիգրան Պետրոսյանով, Ռաֆայել Վահանյանով և Գորրի Կասպարովով, մեր ժողովուրդը հպարտանում է:

բ) Բացահայտիչն ու բացահայտյալը երբեմն չեն համաձայնում: Օրինակ՝

1. Կանանց միջազգային օրը՝ Մարտի ութին, մեր դպրոցի դահլիճում կայացավ ճոխ ցերեկույթ: Ցերեկույթում բանաստեղծությունները հնչեցին իմ սիրելի բանաստեղծություններից՝ Թումանյան, Սայաթ-Նովա, Մեծարենց, Չարենց...

դ) Բացահայտիչն ու բացահայտյալը գրեթե միշտ(եթե ոճական և այլ անհայտություն չկա)կարող են փոխարինելմիմյանց (սա նույն պես ապացուցում է, որ նրանք ստորադասական հարաբերությունը չեն կապվում, որ նռանք ստորադասական հարաբերությամբ չեն կապվում, այլ՝ համադասական՝ ներունակական): Օրինակ՝ հայրս՝ Գեորգը, ազնվագույն մարդ է ||Գեորգը՝ հայրս, ազնվագույն մարդ է: Մեր կարոտի մարմնացումը՝ Մասիսը, վշտրց միշտ ամպամած է լինում||Մասիսըէ մեր կարոտի մարմնացումը, վշտից միշտ ամպամած է լինում...


դ) Բացահայտիչը բացահայտյալից անջատվում է բութով, իսկ նախադասության մյուս անդամներից՝ գերազանցապես ստորակետով. ստորակետ չի դրվում, երբ՝


1. Բացահայտիչը դրված է սեռական հոլովով (Մեր մեծ բարեկամի՝ Բրյուսովի անունը հայ ժողովուրդը հպարտությամբ է արտասանում).

2. բացահայտիչը կապական կառույց է (Մորս՝ Արուսյակի համար ծաղիկներ գնեցի).

3. բացահայտչին անմիջապես հաջորդում է օժանդակ կամ էական բայ(հարևանս՝Արարատն ժամանել, հարևանս՝ Արարատն է բժիշկ դարձել).

4. բացահայտչին անմիջապես հաջորդում է ձայնավորով սկսվող բառ(ՈՒսուցիչս ՝ընկեր Ազատյանն արժանացավ պարգևատրման).

5. բացահայտիչն ընկնում է տրամաբանական շեշտի տակ (Ընկերս՝ Արա՛մը պիտի մասնակցի մրցույթին և ոչ թե դու).

ե) բացահայտիչը բացահայտյալի հետ կարող է կապվել նաև