շաղկապական միջոցներով (այսինքը, այն է, մասամբ էլ իմա բառերով): Նման պարագայում այդ բառերից առաջ դրվում է ստորակետ. իրենք կրում են բութ և նախադասության այլ անդամներից անջատվում ստորակետով: Օրինակ՝ Ռուսաստանի այդ մեծ բարեփոխիչը, այսինքն՝ Պյոտր Առաջինը, երկար կմնա մարդկության հիշողության մեջ: Ալեքսանդր Մովսիսյանը, իմա՝ Շիրվանզադեն, հայ քննադատատական իրապաշտության հիմնադիրներից է: Նպատակահարմար է առաջին դասը սրանով ավարտել՝ կատարել տալով բազմապիսի վարժություններ, քարտային աշխատանք և այլն:
Կարծում ենք՝ երկրորդ դասաժամին ուսուցիչը պետք է բացատրի բացահայտչի տեսակները և կետադրությունը: Մինչև նյութը մատուցելը, սակայն անհրաժեշտ է հիշեցնել բուն բացահայտիչը՝ իր կետադրությամբ: Այնուհետև գրատախտակին կարելի է գրել տալ մասնական բացահայտչի օրինակներ՝ հատուկ ընդգծումներով: Նախ՝ պետք է բացատրել մասնական բացահայտիչ տերմինը՝ նշելով որ այն ոչ թե ամբողջությամբ է բացահայտում իր բացահայտյալի բովանդակությունը, իմաստը, ծավալը, այլ՝ մասնակիորեն, մի մասով միայն՝ նրա հետ կապվելով իբրև որպես (մասամբ՝ ինչպես) կապերով: Ապա խոսվում է մասնական բացահայտչի առաջադաս, միջադաս, վերջադաս շարադասության ու կետադրության մասին: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ առաջադաս ու վերջադաս շարադասությամբ մասնական բացահայտիչն ունի սուր հնչերանգ, որը գրավոր խոսքում արտահայտում է բութով, իսկ միջադասը՝ երկկողմյա ստորակետով: Այսպես. Որպես հայ ֆիդայական շարժման մեծագույն առաջնորդ՝ Անդրանիկ զորավորը հայտնի է աշխարհում՝ Անդրանիկ զորավորը հայտնի է աշխարհում` որպես հայ ֆիդայական շարժման մեծագույն առաջնորդ: Անդրանիկ զորավորը, որպես հայ ֆիդալական շարժման մեծագույն առաջնորդ, հայտնի է աշխարհում:
Բացահայտչի այդ տեսակը մեկնաբանելիս անհրաժեշտ է նշել, որ այդ պաշտոնը բազմակի բնույթ ունի` իր մեջ ներառնելով նաև ստորոգելիի, հիմունքի, ձևի պարագաների և անուղղակի խնդրի (սահմանափակման) իմաստներ: Տարբերակումը կատարվում է համապատասխան միջոցներով`