Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա) մասնական բացահայտիչը փոխարկվում է բուն բացահայտչով: Եթե փոխարկվում է, ապա բուն բացահայտիչն է ենթարկվում նրա քերականական կարգերի օրինաչափությանը (համաձայնություն). հակառակ պարագայում այն բայական լրացում է.

բ) քննվող միավորը գործածվում է այլևայլ համանիշներով՝ տվյալ պաշտոնը ճիշտ գտնելու համար: Ասենք. Արտակը, որպես դասարանի օրինակելի և գերազանցիկ աշակերտ, պարգևատրվեց գովասանագրով (դասարանի օրինակելի և գերազանցիկ աշակերտ լինելու համար՝ շնորհիվ՝ հիման վրա և այլն:) Կամ՝ Գրիգորյանը մեր հիմնարկ է ընդունվել՝ որպես արտադրամասի վերահսկիչ: Այստեղ նշվածը ստորոգելի է: Իսկ, օրինակ, Երեխան թմբից ցած է գլորվում իբրև մի մեծ ձնագունդ նախադասության նշված միավորն էլ ձևի պարագա է (մի մեծ ձնագնդի պես՝ ինչպես՝ նման):

Մի նրբություն ևս. մասնական բացատրիչը, ճիշտ է, հոլովվելիս հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին, սակայն ոճական անհարթության պատճառ է դառնում, հետևաբար, դրանից զերծ մնալու համար հարկավոր է այն փոխարինել այլ համանիշներով:

Դպրոցական գործող դասագրքերում նշվում է նաև, այսպես կոչված, պարագայական բացահայտչի մասին՝ մասնակիացնող կամ մասնավորեցնող կամ էլ մասնավորող (կոնկրետացնող) բացահայտիչ անվամբ: Դրանք, իսկապես, ավելի մասնավորում, կոնկրետացնում են իրենց «բացահայտյալների» (տեղի և ժամանակի պարագաների) արտահայտած իմաստնեը՝ նրանցից անջավելով ստորակետով (միջնադասը՝ ստորակետներով): Այսպես. Երևանում, Հրազդանի կիրճում, լողավազանի մոտ, երեկ հավաքվել էին մի խումբ զբոսաշրջիկներ:

Այսօր, երեկոյան ժամը 7-ին, համերգն սկսվելուց կես ժամ առաջ, ես քեզ կդիմավորեմ Թումանյանի արձանի մոտ:

Այստեղ պիտի նկատի առնել մի կարևոր պահ ևս. հնարավոր է, որ «բացահայտյալը» և «պարագայական բացահայտիչը» իրար ծածկեն ծավալով, այսինքն՝ լինեն բուն բացահայտիչ. այս պարագայում, ինչ խոսք, կետադրությունը նույնն է, ինչ բուն բացահայտչինը: Այսպես. Կոմիտասի ծննդյան տարեդարձի օրը՝