Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Դուռը ներկված է, և Վարպետը դուռը ներկեց): Կասկածելի բառը «նմա՞ն է» տրականին (դռանը): Ո՜չ, հենց տրականով էլ դրված է և հանգման անուղղակի խնդիր է: Հայցականի ձևերն են՝ օ, ի (ին): Դժվար չէ նկատել, որ դրանք հիշեցնում են այլ հոլովների վերջավորություններ, որոնք ծանոթ են աշակերտներին: Ուրեմն՝ ինչպե՞ս զանաղանել դրանք: Մինչև չդիմենք շարահյուսությանը (իմաստին, քերականական պաշտոնին), դրանք իրարից զանազանել չենք կարող: Այս էլ հասկացնելու համար պիտի նախ և առաջ հակադրվեն ուղականն ու հայցականը (ուղիղ ձևերով): Աշակերտներն արդեն գիտենև՜ ուղականը, և նրանով դրվող անդամները, հետևաբար բավարար հիմք կա՝ հայցականը հասկանալու համար: Բերվում է այսպիսի տեքստ: «Հրանտը բացեց գիրքը, ծալեց էջը և վեր կացավ: Ապա հագավ կոշիկները, հագուստը և դուրս եկավ: Հանդիպելով ընկերոջը՝ սեղմեց նրա ձեռքը, խոսեց տարբեր հարցերից ու ցտեսություն ասաց: Երիտասարդն այդ օրը տխուր էր: Նա ուզում էր փարատել վիշտը, բայց չէր գտնում համապատասխան ընկեր»: Ուսուցչի պահանջով աշակերտները մտովի առանձնացնում են աղղականաձև գոյականները (ուղիղ ձևով հանդես եկող), հակադրում ենթակային թե՛ հարցով, թե՛ կատարած պաշտոնով: Պարղվում է, որ գիրքը, էջը, կոշիկները, հագուստը, ձեռքը, ցտեսությունը, վիշտը և ընկերը պատասխանում են ի՞նչ (ը) հարցին և կապվում են համապատասխան բայ-ստորոգյալների հետ (Հրանտը բացեց գիրքը): Դա սովորեցնելու համար պիտի նախ՝ «շոշափելի անցում» ցույց տվող բայերո՛վ օրինակներ բերել (բացել գիրք, ծալել էջ, կոտրել փայտ, փշրել կավիճ, սրբել գրատախտակ...): Այնուհետև պիտի կրավորական կառուցվածքներում գործածոլ դրանք (Հրանտը բացեց գիրքը. Գիրքը բացվեց Հրանտի կողմից: Նա ծալեց էջը. էջը ծալվեց նրա ձեռքով):

Մյուս կողմից՝ բայ-ստորոգյալները պետք է գործածել ենթակաների հետ՝ տալով հարց (Ես բացեցի (ինչը՞) դուռը, Արտակը կոտրեց (ինչը՞) գրիչը, հակադրել գործողության-եղելության «տիրոջը» (ենթակային) և բացատրել անցումը: Այս ուղությամբ կատարել տալով զանազան վարժություններ՝ լիովին հասկանալի է դառնում ուղիղ ձևով հանդես եկող խնդիրը: Մյուս ձևով (ի, ին) հանդես եկող ուղիղ խնդիրը ևս պիտի բացատրել նույն