ուրախտությամբ հաճախականությամբ, արյամբ, շարժմամբ, զեկուցմամբ և այլն: Ինչ խոսք այս մասին աշակերտները գիտելիքներ են սաացել «Հոլովումնել» «Հոլովներ» թեմաներից, սակայն «Միջոցի անուղղակի խնդիր» թեման ուսումնասիրելիս պիտի նախ՝ թարմացնել նախկինում ստացած վերոհիշյալ թեմաներին առնչվող գիտելիքները, ապա ընդգծել, ամրակայել և ամփոփել միջոցի անուղղակի խնդրի ուսուցմանը վերաբերող համապատասխան հարցերը ինչպես, ասենք, ուրախություն–ուրախությամբ լավություն–լավությամբ և այլն, որտեղ ր–ի ազդեցությամբ ն–ն դառնում է մ։ Այն էլ պիտի նշվի, որ բ–ով ձևերը կիռավում են միայն եզակի թվով գործածվող բառերի դեպքում։ Ընդ որում, բ–ով ձևերը գերազանցապես կատարում են ձևի պարագայի պաշտոն, ինչպես, օրինակ Հասմիկը գոհուունակությամբ կատարեց իր առջև դրված խնդիրր։ Մենք սիրալիրությամբ ընդունեցինբ ուկրաինացի մեր հյուրերին։
Ի դեպ, մեր լեզվում առկա են մի խումբ բառեր, որոնք ձևով հիշեցնում են գործիական հալով, սակայն մտնում են այլ խոսքի մասերի մեջ։ Օրինակ՝ մասամբ, դիտմամբ, նկատմամբ, վերաբերմամբ (քիչ գործածական), շուտով, փութով․․․ Այս բառերից մասամբ–ը դիտմամբ–ը, շուտով–ը և փութով... Այս բառերից մասամբ–ը դիտմաբ–ը, շուտով–ը և փութով մակբայ են, իսկ նկատմամբ–ը և վերաբերմամբ–ը կապ։
Դժվար չէ նկատել որ այդ բառերից ոչ մեկը գոյականի խոսքիմասային և քերականական հատկանիշներ չունի․ դրանք քարացած հոլովաձևեր են, որոնցից առաջին չորսը միայն մակբայական հատկություն (և պաշտոն) ունեն (չափի և ձևի մակբայ), իսկ մյուս երկուսը ցույց են տալիս սոսկ քերականական հարաբերություններ (նախադասության անդամ ձևավոր բառեր են)։ Որ հոլովաձևերի ցուցիչները (վերջավորությունները) ածանցական արժեքներ էլ ունեն, փաստ է (հմմտ․ աղի բույրեղ, և աղի ճաշ, ընկերոջից և հանպատրաստից, բաժակում և հնում․․․)։ Ինչ մնում է գործիական հոլովի վերջավորություններին, ապա իբրև օրինակ կարող ենք բերել հետևյալը․ ուրախությամբ և նկատմամբ, բրիչով և համով․․․ Նա ուրախությաամբ ստաձնեց այդ գործը, նրա նկատմամբ ցուցաբերվեց մարդկային վերաբերմունք, Բրիչով քանդեց հողը, համով ճաշերի բուրմունքը տարածվել էր շրջապատում։