Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելացնենք, որ համով–ը (ինչպես նաև խելքով, շնորհքով և այլ բառեր) ածական է։ Ի դեպ, սրանցից որոշ բառեր կարող են կատարել թե՛ միջոցի անուղղակի խնդրի, թե՛ որոշչի պաշտոններ։ Օրինակ՝ Մարդը չպիտի հպարտանա իր խելքով ու շնորհքով, և՝ Խելքով ու շնորհքով մարդը չպիտի պարծենկոտ լինի։ Վերջում նշենք, որ այդ բառերի խոսքիմասային պատկանելութունը որոշվում է՝

ա) հարցերով․

բ) կատարած պաշտոններով․

գ) կազմությամբ․

դ) բառիմաստով․

ե) համեմատությամբ, հակադրությամբ։

Դասարանական ու տնային աշխատանքները հանձնարարվում են ուսուցչի հայեցողությամբ՝ նկատի ունելավով ծրագիր պահանջի սահմանները դասարանի աշակերտների մարկարդակը և այլն։ Ի դեպ, հանձնարարությունները տալիս կարելի է օգտվել այն ցուցումներից, որ նշված են նախորդ թեմաների մեկնաբանման առիթով։

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՆԴԻՐ․ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բացառական հոլովն անցնելիս նախ՝ մեկնաբանվում են հոլավական ձևը, ընդհանուր իմաստը շարահյուսական հիմնական պաշտոնը ապա՝ երկորդական պաշտոներից ուսումնասիրվում է ներգործող անուղղակի խնդիրը։

Հենց սկզբից ասենք, որ այս խնդրի ուսուցումը ևս պիտի կազմակերպել այպես, ինչպես մյուսներինն է՝ համապատասխան բնակտորի վրա աշխատանք կատարելով։ Եվ այսպես, բերվում է գեղարվեստական բնակտորը (բնագիրը)՝ հագեցված նեերգործող անուղղակի խնդրի դրսևորումներով, ապա ուշադրություն է դարձվում հետևյալ հանգուցային հարցերի վրա․

ա) հոլովական ձևեր․

բ) քերականական դրսևորումներ․

գ) հոլովական իմաստ․

դ) շարահյուսական պաշտոն։