եթե ներգործական սեռի բայերի պահանջած խնդիրը ուղիղ խնդիրը խնդիր է (կրող խնդիրը), ապա կրավորական սեռի բայինը՝ ներգործող խնդրի, և դա միանգամայն տրամաբանական է, քանի որ կրավորական սեռի բայերը ձևավորվում են ներգործական սեռի բայերից՝ վ ածանցի միջոցով (գրել–գրվել, խոսել–խոսվել, ուտել–ուտվել, խմել–խմվել, սիրել–սիրվել․․․)։
Ի դեպ, մի քանի չեզոք սեռի բայեր ևս կարող են ունենալ նաև ներգործող անուղղակի խնդիր (Երեխան ամաչում է հյուրերից, Նա կարմրեց շրջապատի մարդկանց ներկայությունից[1] և այլն): Այստեղ մասամբ առկա է նաև պատճառի պարագան: Սրանք՝ պատճառի պարագան և ներգործող անուղղակի խնդիրը, իրարից զանազանելու համար հարկավոր է գործադրել մի քանի էական միջոցներ.
1.Ներգործող անուղղակի խնդիրը կրավորական սեռի բայի խնդիրն է, որը մի տեսակ տրամաբանական ենթակա է (գրքերը տեղափոխվեցին աշակերտների կողմից), որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներգործական կառուցվածքի նախադասության քերականական ենթակա (աշակերտները տեղափոխեցին գրքերը): Մինչդեռ պատճառի պարագայի համար բոլորովին էլ կարևոր չէ, թե բայ-ստորոգյալն ինչ սեռի է:
2.Ներգործող անուղղակի խնդիրը պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչո՞վ, ու՞մ կողմից, ինչի՞ կողմից հարցերին՝ հակադրվելով պատճառի պարագայի պահանջված հարցերին՝ ինչու՞, ի՞նչ պատճառով (նաև ինչից՞. «Դարդից չորացավ, ուռենի դարձավ», Գրիպից բարձրացրել է հիվանդի ջերմաստիճանը):
3.Եթե ներգործող խնդրի և ենթակայի կապԸ, նրանց «անցումային» հարաբերությունը բավականին որոշակի է, ապա պատճառի պարագայի համար էական չէ այդ հարաբերությունը:
4. Ներգործող խնդրի տարբերակման համար կարևոր են թե՛ կողմից կապական բառի առկայությունը, թե՛ փոխարկման եղանակը, երբ կասկածելի շարահյուսական միավորը ձևափոխվելով՝ փոխարինվում է սեռական հոլով+կողմից կաղապարով, որը կիրառվում է հատկապես անձնանիշ գոյականների և այլ բառերի դեպքում: Եթե դրանք միմյանց «ծածկեցին», ուրեմն՝ գործ ունենք
- ↑ Նման է պատճառի պարագային