Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներգործող անուղղակի խնդրի հետ։ Այլ է, սակայն, պատճառի պարագայի դերն ու իմաստը։

Մի խոսքով՝ ներգործող անուղղակի խնդրի յուրացման աստիճանն ու մակարդակը պայմանավորված են նաև հակադրության եղանակի ճիշտ ու տեղին գործադրելով, ուսւցչի մեկնաբանման որակրվ ու վարպետությամբ։ Հարկ է նշել նաև, որ ներգործող անուղղակի խնդիրը արտահայտվում է և՛ բացառական, և՛ գօրծիական (սակավ) հոլովներով։ Օրինակ՝

  1. Նրանք պարգևատրվեցին մինիստրի կողմից:


  1. Ծնողները պետք է հարգվեն իրենց որդիներից:
  1. «Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արըունով»(Հ.Հակոբյան):
  1. Դաշտը ծածկվեց ձյան հաստ շերտով

Դժվար չէ նկատել, որ ներգործական կառուցվածքներից կրավորականի ածանցումը (Շինարարները կառուցեցին հայկական ատոմակայանը||Հայկական ատոմակայանը կառուցվեց շինարարների կողմից) շարահյուսական համանիշության դրսեվորումներից է. այս երևույթը պիտի հասցվի աշակերտների գիտակցությանը, որովհետև նրանց բառապաշարի հարստացման առումով դա ունի կարևոր արժեք:

Պարզ է, որ ինչպես մյուս թեմաները, այնպես էլ ներգործող անուղղակի խնդիրը լավ յուրացնել տալու համար հարկավոր է բազմազան վարժություններ կատարել (դասարանական ու տնային): Վերը նշված հարցերը աշակերտների սեփականությունը դարձնելու համար ուսուցիչը իր հայեցողությամբ կատարել է տալիս և զանազան բնույթի առաջադրանք-հանձնարարություններ, և բարտային աշխատանքներ՝ խորապես հաշվի առնելով դասարանի մակարդակը[1]:

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՊԱՐԱԳԱՆԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հայտնի է, որ գոյական անունը կարող է կատարել նաև զանազան պարագաների պաշտոն: Պարզ է, որ «պարագայական» հոլովներն են տրականը, հայացականը, բացառականը, գործիականը,

  1. Հաշվի առնելով աշխատողների պակասը այստեղ չենք ուսումնասիրում ծրագրով չնախատեսված անուղղակի խնդիրները