բայ–ստորոգյալի լրացումներ են լինում՝ դրանով իսկ հակադրվելով ուղղականին:
գ. Բացառական հոլովով ժամանակի պարագան ևս լայն կիրառություն չունի. Ժամանակային իմաստ ունեցող գոյականները, սակայն, բացառական հոլովով գործածվելով՝ դառնում են ժամանակի պարագա: Նախապես նշենք, որ բացառական հոլովն ունենալով որոշակի վերջավորություններ (ից, ուց)՝ հեշտորեն հակադրվում է մյուս հոլովներին: Ընդսմին, այդ հոլորվներին հակադրվում է նաև իր հոլովական ընդհանուր իմաստով (անջատում,) որից կախված էլ՝ հիմնական պաշտոնով (անջատման անուղղակի խնդիր), ուստի այդ հոլովն ուսուցանելը շատ հեշտ է: Մնում է օրինակներ բերել, դիցուք, նրա (ժամանակի պարագա) կիրառությամբ, և հարցն ինքնըստինքյան դատնում է որոշակի: Այսպես.
1.Վաղվանից սկսում ենք գարնանային աշխատաքները:
2.Այս տարվանից ուսումնասիրելու ենք օրգանական քիմիա:
3.«Այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանձ»:
4.Երեկվանից պարապում ենք լողով:
դ՚. Գործիականով ժամանակի պարագան համեմատաբար խիստ սակավ է գործածվում: Ընդ որում, մի քանի օրինակներ են կիրառվում, որոնք ցուցաբերում են մակբայական հատկություն՝ զուրկ լինելով հոգնակի թիվ ունենալու հատկանիշից և որոշ հոլովաձևեր ունենալուց:
Օրինակ՝ «ժամանակով կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ...»(Հ. Թ.)
Նշվածը առավելապես մակբայ է, քան գործիականով դրված գոյական: Այս իսկ պատճառով գործիականով դրվող ժամանակի պարագայի պաշտոնը հարկ չկա ուսուցելու, մանավանդ որ առաջանում է «պաշտոնեական» և խոսքիմասային երկվություն:
Ասենք՝ Ցերեկով որսի չեն գնա: Գիշերով անցանք սահմանը՝ կատարելով հանձնարարված առաջադրանքը:
ե. Ներագոյական հոլովով տեղի պարագան, ինչպես հայտնի է, ամենալայն գործածություններից մեկն է: Պարզ է, որ նրա ուսուցումը պետք է տարվի՝ ուշադրություն դարձնելով՝