ա) հոլովական ձևին (ում).
բ) հոլովական ընդհանուր իմաստին (պարունակություն)
գ) շարահյուսական պաշտոնին (տեղր պարագա):
Այլ է, սակայն, այդ հոլովով դրվող ժամանակի պարագան, որը, ընդհակառակն, նեղ գործածություն ունի, և մեկ բառաձևով գործածություններ ունի, և մեկ բառաձևով գործածությունները խիստ սակավաթիվ են: Պետք է ասել, որ տեղի պարագայի իմաստն այնքան որոշակի է արտահայտվում այդ հոլովով, որ մնացած պաշտոնները զիջում են այդ պաշտոնին: Ժամանակի պարագան ևս թերևս հարկ չկա ուսուցելու 5-րդ դասարանում («Հոլովներ» թեման ուսուցելիս): Դրան թերևս կարելի է անդրադառնալ 7-րդ դասարանում, պարագաներն ուսումնասիրելու ժամանակ: Ինչևէ, ժամանակի պարագան ուսուցելիս դարձյալ պիտի հիշեցնել ներգոյական հոլվի ձևը, իմաստը, պաշտոնը, ապա այդ ելակետով էլ խոսել ներգոյականով դրվող ժամանակի պարագայի մասին: Օրինակ՝
|
Ի դեպ, 3-4-րդ օրինակներում ընդգծված ժամանակի պարագաներն արտահայտվել են բառակապակցություններով, որոնք, սակայն, շարահյուսական մեկ միավորի արժեք ուննեն:
ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՁԵՎԻ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Սակավաթիվ գոյականներ կան, որոնք գործիական հոլովով գործածվելիս կատարում են նաև ձևի պարագայի պաշտոն: Իսկ ինչու «սակավաթիվ գոյականներ»... Որովհետև պարագայական հանգամանք-պաշտոնը հատուկ է հատկապես մակբայ խոսքի մասին (նաև որոշ դերանունների, դերբայների և կապական կառուցվածքների, որոնց մասին խոսք կլինի իր տեղում): Միանգամայն տրամաբանական է, որ գործիական հոլովն է ցուցաբերում նաև ձևի պարագայի պաշտոն, որովհետև այդ հոլովն ավելի