ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՀԻՄՈՒՆՔԻ ՊԱՐԱԳԱ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Բացառական և գործիական հոլովներն անցնելիս ուսուցիչը բացատրում է (իհարկե գեղարվեստական կամ ինքնաստեղծ տեքստի վրա) այդ հոլովների 3 հանգուցային կետերը՝ հոլովական ձև, հոլովական ընդհանուր իմաստ, շարահյուսական պաշտոն: Ընդ որում, հատուկ կանգ է առնում դրանց հիմնական և երկրորդական (ծրագրով նախատեսված) շարահյուսական գործառույթների վրա, կատարել տալիս դասարանական բազմաբնույթ աշխատանքներ՝ աշակերտների ուշադրությունը սևեռելով համապատասխան պաշտոններին բնորոշ հարցերին: Հիմունքի պարագան 5-րդ դասարանցու ընկալումներին անհարիր լինելով՝ ուսուցիչը այդ պաշտոնը չի ուսուցանում՝ այն թողնելով 7-րդ դասարանում ուսումնասիրելու համար: Ուրեմն «Պարագաներ» թեման ուսումնասիրելու ժամանակ ուսուցիչը բերում է գեղարվեստական (կամ ինքնաստեղծ) համապատասխան տեքստ՝ հագեցված համապատասխան պարագաների օրինակներով: Տեքստի հիման վրա ուսուցանում է նաև հինմունքի պարագան, որը դրվում է բացառական և գործիական հոլովներով հիշեցնում է այդ հոլվների ձևը, հոլովական ընդհանուր ինաստները և պաշոնները, հարցերը: Հիմունքի պաևագան ցույց է տալիս գործողության-եղելության կատարման հիմունքը, ելակետը, որի հիման վրա կատարվում բայ-ստորոգյալի գործողությունը: Տեքստի վրա կատրելով համապատասխան աշխատանք՝ պարզվում է, որ հիմունքի պարագան արտահայտվում է՝
ա) բացառական հոլովով, ինչպես.
1.Ես Արամին ճանաչեցի ձայնից:
2.Համից ու հոտից զգացի, որ դա Բաղդադի արմավ է:
3. Ծանրությունից ու գույնից երևաց, որ գործ ունենք կապարի հետ:
4.Հագուստից եզրակացրինք, որ նկարը միջնադարյան ասպետ է եղել:
Ինչից, ինչի հիման վրա հարցերը բացահայտում են, որ այդ (և ոչ միայն այդ) նախադասություններում նշվածները հիմունքի պարագան են, որովհետև ցույց են տալիս ճանաչելու, զգալու, երևալու, եզրակացնելու հիմունքը, ելակետը, այլ կերպ