Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի թեթևակի գաղափար տա նրա մասին՝ բերելով օրինակներ, ինչպես.

1.Ամեն մի հարցով չի կարելի դիմել ընկերոջ օգնությունը:

2.Ընկերս գործով մեկնել է Կիև:

3.Ես մտա դիրեկտորի առանձնասենյակը՝ մի խնդրանքով:


ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՊԱՏՃԱՌԻ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բացառական հոլովով դրվող պատճառի պարագան լայն գործածություն ունի: Այն ուսուցելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում, որովհետև աշակերտներն արդեն անցել են բացառական հոլովը, յուրացրել նրա ձևը, հիմնական կիրառությունը, հոլովական ընդհանուր իմաստը, ծանոթ են նրա նաև երկրորդական նշանակություններին: Ուրեմն՝ այդ բոլորը իմանալով՝ աշակերտները հեշտ են յուրացնում նաև պատճառի պարագան՝ նախապես տալով նրա հարցը՝ ինչի՞ց (ինչո՞ւ), ի՞նչ պատճառով:

Ուսուցիչն աշակերտների օգնությամբ բերում և գրատախտակին գրում է համապատասխան օրինակներ, ինչպես.

1.Մայրն ուրախությունից արտասվում էր:

2.Մարմինները տաքությունից ընդարձակվում են:

3. Մրգերը քաղցրությունից երբեմն ճաքում են:

4.Երեխաները ցրտից սառել, կուչ էին եկել:

Նման օրինակներ ասում են նաև աշակերտները, ապա կատարվում են համապատասխան վարժություններ: Ինչ մնում է շարահյուսությունից «Պարագաներ» թեմային, ապա նպատակահարմար է դարձյալ բնագրի հիման վրա ուսուցել պարագաները, պարզ է՝ նաև պատճառի պարագան: Ընդ որում, պատճառի պարագան լիովին յուրացնել տալու համար հարկավոր է նախ և առաջ հիշեցնել բացառական հոլովը՝ իր ձևով ու հոլովական ընդհանուր իմաստով, ապա պետք է բերել համապատասխան օրինակներ՝ անպայման հարցի միջոցով գտնելով ու զանազանելով այն:

Պարզ է, որ դասարանական և տնային համապատասխան աշխատանքները խորապես կնպաստեն այդ (և ոչ միայն այդ) թեման ավելի խոր յուրացնելուն: