Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/26


ՍՊԱՍՈԻՄ
Կայարանի ժխորին մեջ
Ես, զսպված փոթորիկ,
Լուռ կսպասեմ դեմքի մը, որ
Իմ շրթներուս
Ծարավին դեմ
Պիտի բացվի,
Հավերժահոս աղբյուր մ՝ինչպես
Կուրծքին վրա
Հազարամյա
Արևախանձ դաշաերու…

0, սպասում անպատմելի…
Հիմա դեմքիս ակոսները կը լեցվին
Տխրության հետ,
Բերկրանքով մը անմեկին…

Վայրաշարժի սույլ մը վերջին…
Կարծես դարեր,
Դարեր ամբողջ
Սա րոպեին կը սպասեի,

Կաոաշարի պատուհանեն
Տեսք մը փոքրիկ, սիրտի հանգույն,
Արյունի տեղ սիրով հորդուն,
Ափերուս մեջ կը տրոփե…