Այս էջը հաստատված է
ԿԱՆԱՉ ՏԱՌԵՐ
Ժայռերու պռունկին բուսած
Դուք կանաչ, դուք կանաչ տառեր
Դարերու հողմերուն դիմաց
Անկոտրում ադամանդ ու շող…
Դուք մատյան, մագաղաթ ու գիր
Դուք գութան, հորովել անգիր։
Դեր֊Զորի ավազին վրա
Մահացող միլիոնի շուրթին՝
Կենարար աղբյուր ու գալիք…
Դուք հիմա՝ հերկ ու արտ լուսե,
Բարձրացող նաիրյան բազե։
Ձեզմով ձեզ կերգեմ ես, լսեք,
Եմ կանա՜չ, իմ կանա՜չ տառեր։
Երևան 1965