Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/29


ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

երկի՛ր, փառքիդ համար այսօր նորեն
Հնչեն պիտի քանի՛ քնար քաղցրաթրթիռ։
Կապույտիդ տակ հասակ առած
Ու քեզի հետ դարձած երկինք աստղածրորան,
Քանի պոետ հեծած Պեգասն հայ դպրո՛ւթյան,
Անհունն ի վեր լոկ խնդությունն իրենց պարզեն։
Ու հաղթական զավակներուդ բանակն աշխույժ,
Մեր աստղաբիբ Աբովյանի ալքերուն տակ,
Շուրթին՝ երդեր ու աչքերուն՝
Բոցավառվող մեր ապագան,
Պիտի անցնի հպարտորեն։

Երկիր, ու մենք,
Զավակներդ հողմացրիվ,
Ձեզմե հեռու, քեզմով սնած,
Ափ մը հողիդ բույրին համար
Մեր կյանքն ամբողջ ըրած հատնում,
Բառերը մեր մեծ Մաշտոցին,
Ու քու ներկադ Շահումյանով մեզի հասած
Ըրած գինի Արարատյան,
Պիտի խմենք, պիտի խմենք,
Ըլլանք պիտի գինով ու խենթ,
Ու պիտի մեր պարերը խոլ
Խառնենք պարին երևանյան։