Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/32


ՊԵՏՐՈՍ ԴՈԻՐՅԱՆ, ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Շրթներուս վրա երգերը ձեր որպես աղոթք,
Շրթներուս վրա երգերը ձեր որպես տրտունջը,
Ու հոգիիս երգերը ձեր բողոք ու սեր,
Այցի եկա դամբաններուն ձեր կարեվեր,
Փունջ մը ծաղկով, շիթ մարցունըով, ծով խոհերով։

Հոգիիս մեջ, հոգիներու հազար֊հազար,
Դուք բացակա, Բայց հավիտյան մեծ ներկաներ,
Այս հեռավոր գերեզմանին մեջ դուք հանգչող,
Բայց և շրջող աշխարհով մեկ արևի շող,
Իմ երգերուս՛ տրոփ մը սիրտ եկա խնդրել։

Տրոփ մը սեր, հավերժածափ ձեր սրտեն մով,
Ու լար մը լոկ հազարաձայն այն քնարեն,
Որուն վրա դաշն երդեիք դուք դեռ պիտի
Երգեր քնքուշ, երգեր ծանոթ միայն ձեզի,
Երգեր, որ դուք տարիք ձեր հետ մեծ անհայտին։

Շիթ մը արցունք, օվկիան մը սեր ձեր անունին։

Իսթանպուլ, 1963.