Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/49


ԿԱՐՕՏ

Մորս՝ Վարդուհիին

Քույր կարոտիս ծովերեն
Դուն կարապի պես կանցնիս

Վանե Վահյան


Մայր, կարոտիս ծովերուն
Թող ալիքները հասնին
Գեթ ծամերուդ սպիտակ։
Ու րոպեի մը համար
Գան օրերը կյանքով լի,
Ապրիս խաբկանքը գարնան։
Ու ես դառնամ երբեմնի
Չար ու բարի ա-յն տզան
Ու գամ նստիլ ծունկերուդք
Մայր, համբույրիդ ծարավեն
Անջուր ծաղիկը ինչպես
Պիտ օրեօր ես թոշնիմ։
Մայր է չմեռած թող հասնիմ
Գեթ սպիտակ ծամերուդ…
Բ.
Մայր, անհաշիվ դուն հատնում
Զավակներուդ ճամփուն վրա,
Չիրագործված իղձերու



4 Կանաչ տառեր