Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/57


ԵՐԻՎԱՐԸ ՄՏԱԾՈԻՄԻԴ

Երիվարը մտածումիդ
Սանձահարե պահ մը միայն.
Ու տեսքին դեմ ահագնացած,
Արձանացած այդ մրրիկին
Թող որ դողան խել ադարված
Մայր ուրացող, որդեհալած
Ասպետները պատերազմին։

Պահ մը միայն, բայց այնուհետ
Ասպանդակե ու խթանե
Երիվարը մտածումիդ
Ու գրավե արշավասույր
Հանգրվաններ խաղաղության,
Ստեղծագործ աշխատանքի
Անհունին մեջ դուն թևածե…
Հրեղեն ձին մտածումիդ
Ալհավիտյան կանդ թող չառնե։

Սոֆիա