Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/66


ԳԱԼԻՔՆ ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼ ԿՈԻԶԵՄ՜

Եվ որպեսզի մարզեր մոռնան դարբնել զենքեր։
Մոռնան կռիվ ու պատերազմ , մոռնան ավար,
Ատելությունն անգամ մոռնան որպես սև հուջ,
Սերր միայն օվկիանանա երկրի վրա,

Ես, գրոհող դասակարգի մեկ հետևակ,
Աշխարհակերտ մեր բանակին զինվորը պարզ,
Այս մեծ դարան պայքարներուն մեջ հրավառ
Զենքը ձեռքիս արթուն մնալ կուխտեմ այսօր։

Ես, շաբբային զինվորը պարզ դասակարգիս,
Հազարամյա հեղեղներեն վերջ արյունի,
Անհունացող միլիոններու ձայնակցելով,
Գալիքն այսօր ապրիլ կուզեմ։