Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/67


ԻՄ ՏԱՍՆՅՈԹ ՏԱՐԻՔ
Իմ տասնյոթ տարիք,
Չեմ մոռանա ես ձեզ։
Խռովքներով անթիվ,
Սրտղներով անմեռ,
Ապրում Էի տենդով
Արևելքի շուրթին
Ծաղկող մի քաղաքում։
Երկաթագործ Էի.
քուրայի մոտ կանգնում
Ծանրածանր մի մուրճ
Խփում Էի սալին,
Բորբոքվում Էր իմ դեմ
Թեժ հնոցում վառվող
Հազարագույն մի բոց.
Շարվում էին ճակտիս
Բյուր կայլակներ մրոտ,
Որպես սև֊սաթ հուլունք։
Ու երգում էր հոգիս
Սիրո թախծոտ մի երգ։
Այդ օրերին լուսե,
Այդ օրերին տխուր,
Իմ տասնյոթ գարնան
Բազկի ահեղ ուժով
Երկաթն էի կոփում
Արդյոք հրալելու,