Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է վերջին տասնամյակին։ Ու այդ զարթոնքը կկարդացվի Իսթանպուլի և Անգլիայի գրատուներու ցուցափեղկերեն, այսինքն հոն կգտնես աշխարհի գրականության լավագույն գրեթե բոլոր երկերը Հեմինկուեյեն մինչև Եսենին, ֆրանսացի դասականներեն մինչև ռուս դասականները, համրե ինչ անուն որ կ'ուզես,— Զոլա, Մոփասան, Տոտե, Տոսթոևսքի, Թոլսթոյ, նորեն Մորուա, Քամյու, մինչև ավելի նորերը․․․ Սա գիտե՞ս ինչ կնշանակե․․․ հերիք է ջայլամի քաղաքականություն վարես։ Հանե գլուխդ անապատի ավազեն,— կբավե որ հարազատներդ այնտեղ թաղեցիր— և դիտե շուրջդ ու տես։ Լալ ու ատամներ կրճտելը՝ մեկդի դիր»։

Շատ կարևոր դիտարկում է սա, մանավանդ եթե հիշենք Արշակ Չոպանյանի պատգամը, որ մեր ազգային հարցի լուծման ուղիներից մեկը թուրքին քաղաքակրթելն է։ Ինչո՞ւ չէ, եթե իսկապես այս Հիմիկուեյն ու Տոսթոևսքին պիտի քաղաքակրթեն մոլորակի հրոսակին, տա՛ Աստված։ Բայց չմոռանանք նաև, որ թուրքերու համար քաղաքակրթությունը, եվրոպացի երևալու մոլեին ջանքերը առայժմ՝ գազանային ավելի նրբացված էությունը ծածկելու անխափան միջոց է եղել։ Հիշենք պատմության այս դասը և այնուամենայնիվ հուսանք, որ ամենազոր քաղաքակրթությունը դուրեկան ֆասադ ստեղծելու հետ մի քիչ էլ ներքինը կփոխի։ Դառնալով մեր հեղինակի գրքին, որը երջանիկ պատեհություն պիտի դառնա մեր ընթերցողների համար, կուզեի մեկ անգամ ևս հիշել նրա զննող հայացքը, որից ոչինչ չի վրիպում, քանզի նա գործ ունի ոչ միայն երազանքների, այլև անձ ու առարկա ներկայացնող իրողությունների հետ։ Այսպիսի հայացքը մեզ շատ է պետք և ես շատ կուզեի, որ այս գրքի ընթերցողները յուրացնեին հեղինակի իապաշտ ու զննող հայացքը։ Առաջիկայում մենք դեռ շատ պիտի կարոտենք։ Բայց այնպիսի կարոտով, որն աշխատել գիտի։

Ալեքսանդր Թոփչյան