Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինական: Բայց կարևորը բանաձևումն է. «Կարոտեն ծնավ այսօրվան Հայաստանը»: Ուրեմն այդ կարոտից ծնվեց նաև Արցախյան շարժումը, մեր ներկայիս ազգային զարթոնքը:

Այս կարոտը միայն հույզ չէ, ապրում ու թախիծ չէ միայն, սա նաև գործ է, հաշվենկատ իդեալիզմ է, սա իրապաշտ բանաստեղծություն է, սա համառ ու հետևողական աշխատանք է: Այսպիսին պետք է լինի կարոտի ամենօրյա աշխատանքը:

Թ. Թորանյանի գրական-հասարակական գործունեությունը այսպիսի աշխատանքի համոզիչ օրինակ է: Դրա վառ ապացույցը «Կարոտի ճամփաներով» գիրքն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1977 թ․ Հալեպում։ Իսկ դրանից առաջ, 1970 թ․ ամռանը, գրողը վասպուրականցի ֆրանսահայերի մի խմբի հետ այցելել է Վան ու շրջակայքը։ Այնուհետև առիթ է ունեցել այցելելու Կարին, Կարս ու Անի։

Թ․ Թորանյանը բարեխղճորեն է կատարել ուղեգրող-քրոնիկագրողի իր պարտականությունը։ Օր առ օր, ժամ առ ժամ նրա հետ քայլում ենք ավետյաց հողերով։ Նրա համեստ ու պարզ էջերը կատարում են մի կարևոր պարտականություն՝ լցնելով ավելի քան հիսուն տարվա պարապը։ Ավելի քանի հիսուն տարի հայ մտավորականների, հայ գրողի ոտք չի դիպել Վասպուրականի հողին, չի թրջվել Վանա լճի ջրերով, չի քայլել Արտամետի այգիներով։ Բայց զարմացնում ու հիացնում է մեզ Թ. Թորանյանը՝ իր մարդ և գրողի նկարագրի ամբողջականությամբ. անգամ այս սրբազան պահերին նա հուզախեղդ չի եղել, իսկ եթե արցունքներ են հոսել, ապա բնավ չեն մշուշել նրա աչքերը։ Գրողը միշտ սթափ է, զննող, մշտարթուն։ Սա սովորական ուխտագնացություն չէ, սա աշխատանք է, ուստի նրա վերլուծող հայացքը բնանկարն ընդգրկում է ժամանակատարածքային բոլոր չափումներով ու չափանիշներով, նա հասցնում է նկատել ամեն ինչ։ Օրինակ՝ վատ չէր լինի, որ նրա հետ մեկտեղ մենք էլ նկատեինք այսպիսի մի կարևոր փաստ արդի Թուրքիայի կյանքից. «...գիտցիր որ թուրքը գարթոնք մը կ՚ապրի ու այդ զարթոնքը հատկապես գգալի դարձած