թրքական հանրապետության սահմաններն ներս, որոնք կվախան իրենց հայությունը հայտարարել: Մոսկվայի թրքական դեսպանը մի քանի տարի առաջ, խումբ մը Մոսկվա աշխատող օտարերկյա ներկայացուցիչներու հետ Երևան գալով կհայտարարե թե՝ ըստ թրքական հաշվումներու՝ այս երկրին մեջ կան 600.000 հայեր: Մինչդեռ մենք կկարծեինք թե՝ Թուրքիո մեջ մնացած հայերուն թիվը 100.000-ը չանցնիր:
Իրենց ազգության վերադաձող հայերուն դեմ թրքական կառավարությունը մասնավոր արգելքներ չի հարուցաներ։ Իսթանպուլի մեջ կան այդպիսիներ։ Նույնիսկ Տիարպեքիրի մեջ կան։ Այս վերջին քաղաքին մեջ կա գործող հայկական եկեղեցի։ Ուրրեմն կան թույլատու պայմաններ, ցանկություն ունեցողը կրնա օգտվել։
Այս անգամ մեր լողացած տեղը Արտամետին մոտ է։ Մեզմե զատ լողացողներ կան։ Մեկը կմոտենա ինծի։ Քուրտ մըն է․ —Ի՜նչ ազգի կպատկանիք։ Չեմ գիտեր ինչու, առանց ծամծմելու կըսեմ՝ — Հայեր ենք։ — Բոլորդ աը — Այո — Ո՞ր կողմերեն եք։ — Այս կողմերեն։ — Ո՞չ, ո՞չ հիմա ո՞ր կապրիք։