Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հավաքի։ Այնպես սրտանց կխոսեր մարդը սակայն, այնպես հարգանքով կխոսեր հայոց մասին։ — Լսա՞ծ եք Հայաստանի մասին։ — Հիմա կսեն, թե սահմանի մյուս կողմը Հայաստան մը կա ռուսերուն ձեռքը։ Գիտե՞ս, թե այդ Հայաստանի մեջշատ քուրտեր կան։ — Այսինքն որքա՞ն։ — Հիսուն հազարի չափ։ — Ինչպե՞ս կապրին։ — Լավ կապրին։ Ունին իրենց դպրոցները, ուր քուրտերեն կսորվին հայերենի կողքին։ Ռատիոյեն քուրտերեն կխոսին, քուտերեն թերթ ունին։ — Ինչպես գիտես։ — Շատ անգամներ գացած եմ այնտեղ։ — Ուրեմն հայերեն ու քուրտերենը լավ կապրին իրարու հետ։ Զարմանալի բան։ Ժամանակին եթե այստեղ ալ սիրով ըլլային հիմա մեր կողմերը ավելի շեն կըլլային։ Այդպես կըսե հայրս։ հայրս կըսե, հայերը շատ աշխատասեր, մաքուր, նվիրված ժողովուրդ են․ բայց կյավուր են,այդ է իրենց հանցանքը ։ -բայց