Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներս կմտնեին «համբուրելու համար Վանն ու Վանա ծովը տեսած իմ աչքերս, Այգեստանն ու Արտամետը տեսած իմ աչքերս»։

Կուգային Արևմտյան Հայաստանի շատ քաղաքներեն Խորհրդային Հայաստան հաստատված ու անոր արևին տակ հասակ առած մարդիկ, հարցեր կուտային, հուզումով կլսեին, ախ մը քաշելով դուրս կելլեին։ Կուգային սասունցիներ՝ պարսավ մը արձակելու երեսիս, «լավ մինչև Վան գացած ես, Աստված հետդ եղած. ինչու հեռ՞ւ էր Սասուն, որ ափ մը հող ալ այդտեղեն չես բերած»։

Լենինյան պողոտային վրա զիս օր մը կարծեք կձերբակալե Վիգեն Խեչումյանը։ Հայաստան ապրած յոթ տարիներուս, այս սքանչելի արձակագիրը՝ այդքան խանդավառ չեմ տեսած։ Դուն, կըսե ինծի, առաջին հայն ես, վերջին հիսուն տարիներու ընթացքին, որ Երևանեն մեկնեցար Վան ու Վանեն եկար Երևան։ Կհասկնա՞ս այս ինչ ըսել Է։ Հիսուն տարվա մեջ ըլլալ առաջին հայը, որ հայոց նոր մայրաքաղաքեն մեկնի հին մայրաքաղաքը, ազատվածեն երթա անազատը ու վերադառնա ազատության, անազատեն, խլվածեն, ավերակվածեն, ավերակներեն խապրիկներ, ապրումներ, բերելու համար։

Այս մասին գիրք կուզե։

Ես քու գրիչդ չունիմ, ընկեր Խեչումյան, կըսեմ իրեն։ Դարերու խորքը իջնելու համար քու բանալիներդ կպակսին ինծի, ու անձնական ապրումներ թուղթին հանձնելը քիչ է։

Գրե, կըսե, ինչ ալ գրես շահ է։ Անպայման գրե։ Ես գրեցի այդ գիրքին առաջին մասը հինգ տարի աոաջ, գուցե այդ հասավ Խեչումյանին. բայց երկրորդ մասը, եթե տպվելու բախտին արժանանա, պիտի չհասնի իրեն, քանի որ Խեչումյան մարդը գնաց ու միացավ մեր անկորնչելի մեծ մեռելներու տակավ մեծցող խումբին։

Ով ըսես, որ այդ օրերուն չեր գար մեզի ու շեր հեռախոսեր, որ երթամ ելույթ ունենամ այսինչ խմբագրատան մեջ, այսինչ համալսարանի մեջ։

Չեմ մոռնար փրոֆ. Մ. Մկրյանին արցունքները, երբ ուրիշ վանեցիներու կողքին, ինքն ալ մկրտվեցավ պտիկ մը Վանա ծովի ջուրով։ Մյուռոնվինք ըսավ՝ այդ հսկա մարդոն