Այս էջը սրբագրված է
Ցանկապատն այս քարեղեն Ահա կայրի արևեն Ու շիկացած այդ շունչեն Վարդերս իմ կթոշնին:
Ո՞վ սահմանեց սահմանն այս Վարդանման իմ երկրին Ու ցանկապատ մը որպես Լարեց հազար փշալար, Հազար տեղով արյունեց Իմ երկիրս արնավառ...
Ինչո՞ւ մնանք մենք մոլար Մոլորակին վրա այդ Ու սահմանով սահմանենք Մեր թռիչքը անսահման, Երբ այգին է ընդհանուր Ու այգեպան ամեն մարդ:
ՄԱՐԻ
Ահա նստած այս հեռավոր Անապատի շուրթին ծաղկած Շեյքսբիրյան Հալեպի մեջ, Կմտածեմ ես քու մասիդ Օ, Նավզիկե նոր օրերու Ու խելագար դուն նոր Սոմա՝ Հանկարծորեն հայտնաբերաված, Սուլ, Սուլամի, Սուլամիդա:
Կմտածեմ այն օրերուն Երբ ծնար դուն, Սուլամիդա, Աչքերուդ մեջ Հելլադայեն Ծիր մը կապույտ ու շողշողուն, Իրանիդ մեջ Անահիտի Կեցվածք մը նուրբ