Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրացատե, թէ մոտակա լեռներուն վրա այս քարերը չեն գտնվիր։ Հեռուներեն բերելե վերջ, ի՞նչ ձևով անցուցիք, ափեն մինչև կղզի, 25 քիլոմետր ճամփան ինչպե՞ս կտրեցիք, պատմեցե՛ք, ինչպե՞ս․․․ ու հետո ինչպե՞ս կառուցիք դարերուն դիմացող, դարերու բուքեն շատ ավելի վայրագ ցեղերու քանդիչ բնազդներուն դիմացող սա ոչ միայն քարեղեն այլ ոգեղեն կառույցը․․․

Կմոտենանք դանդաղ, կհամբուրենք մուտքի դուռը տաճարին։

Մեծ հայրեր մեր, կառուցող հայրեր մեր, Աղթամարի տաճարին քարերուն վրա մենք օգոստոսի այդ օրը օգոստոսյան ջերմությամբ համբուրեցինք ձեր ձեռքերը, ձեր ձեռքերը,կառուցողի ձեռքերը։

Ով Աղթամար, ով դիցուհի, ով մեր ճարտարապետության անմար արև , մենք, այսինքն մեր հայրերը վատ եղան ու վախկոտ, առանձին թողուցին քեզ ու փախան. ինչ ալ ըսեն ժամանակներու մասին, ինչ ալ պատմեն թուրքին վայրագության մասին, մեկ է պատմության վճիռը:

-Անոնք վատ եղան, դարերու կռիվին մեջ քեզմիսմինակ թողուցին ու փախան: Մինչ դուն ահա կդիմադրես բոլոր վայրենիներուն ու հայաբար կկռվիս, հայորեն կապրիս, հայորեն կշնչես ու ծովի մրմունջին կխառնես քո մեսրոպատառ խոսքդ, քու բոլոր այցելուներուդ հետ միայն հայերեն կխոսիս. ահա թե ինչ ուժ ունիս դուն, ահա թե ինչ ուժ կներշնչես սերունդներու...

Բացատրողը մի քանի բառ ֆրանսերեն գիտե, մի քանի բառ ալ անգլերեն: -Այս կառույցը, որ կտեսնեք, կտակ մըն է մեր նախահայրեն, կըսե մարդը, այսինքն ուրարտացիներեն։ Կմոտենամ իրեն ու թրքերենով․ — Պայ (էֆենտի) կըսեմ, դուն ի՞նչ կըսես այստեղ․ կհասկնա՞ս։ Թուրքիո հանրապետության դեմ կաշխատիս։Այս եվրոպացիները պարապ տեղը չեն կտրած հազարավոր քիլոմետր ճամփա, ու իրենց ինքնաշարժերով այստեղ հասած։ Այս մարդիկը գիտեն, թե ուր կոգան։Սա քրիստոնեական եկեղեցի է։Ուրարտացիները ապրած են Քրիստոսե շատ առաջ։ Ինչպե՞ս հապա այս եկեղեցին փ ձեզ ավանդ մը—