Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նացած կըլլա ուրարտացիներեն։ Այս մարդիկը պատմություն գիտեն․ վաղը կմեկնին իրենց երկիրները ու Թուրքիո դեմ հոդված կգրեն, այդքան կհասկանա՞ս դուն․ կհասկանա՞ս, թե քու իսկ պետության դեմ կաշխատիս։

- Աֆ էտերսինեզ պայըմ, հագզընըզ վար․․․ (ներողամիտ կգտնվիք, պարոն, իրավունք ունիք)։ Նույն ձայնը քիչ վերջը կկրկներ, թե այս կառույցը հայկական եկեղեցի մըն էր և թե վրան արձանագրված գիրերը հայերեն գիրեր էին ու բարձրաքանդակ պատմություններ էին Սուրբ գիրքն վերցված․․․

Այստեղ ալ եղանակը շուտ փոխվեցավ։ Լռուան անդադար կնկարեր բարձրաքանդակները, քար ոռ քար կննկարեր։ Մենք կհետևեինք իրեն։ Երբեմն մենք ալ կնկարվինք: Արևը արևմուտքի վրա էր և ուներ այնպիսի դիրք, որ տաճարին երեք կողմերը արևի լույսով ներկելու բոլոր կարելիությունները կային... Կմնար արևելյան կողմը, այդ ալ կներկեինք ուրիշ օր մը: Ներքին պատերուն, գմբեթին ու խորանին վրա կան մնացորդները նկարելու. ժամանակ միայն գույներու փայլն է ղողչված. նկարները, Սուրբ գրքային պատմություններու վերարտադրությոններ, կպահեն իրենց արվեստի ուժը, զիրենք վրձինողներու տաղանդին մասին կպատմեն քանի դարեր ի վեր:

Լռուան լուսանկարեց, նկարեց ու հոգեցավ նկարելեն...

Այստեղ հասնելեն երկու ժամ վերջ միայն առիթ ունեցանք նայելու մեր չորս կողմը: Հարավ-արևմտյան կողմը կղզիին՝ կար կղզյակ մը մի քանի մետր հեռավորության վրա, և այդ կղզյակին վրա տնակ մը: Այս տնակը, ըսավ բացատրողը, ծառայում է որպես արգելարան կամ պատժարան այն միաբաններուն համար, որոնք անսաստած են վանքին ներքին օրենքներուն: Տաճարին շուրջ կային մի քանի տասնյակ ծառեր, բոլորն ալ նշենիներ: Պետությունը դրած էր մի քանի ցուցանկարներ, ուր կազդարարեր վանքը պահել մաքուր ու ոչինչ վերցնել կառույցեն: Արդեն կար պետական պահակ:

Պահակը, սկիզբը խիստ, երբ մի քանի լիրայի ջերմությունը զգաց ափին մեջ, անմիջապես ծառերեն քաղեց բավական քանակությամբ նուշ ու հյուրասիրեց մեզ: Թույլ