նահանգները հնություններ այցելելու մարմաջեն տարված։
Խումբը տեսած Էր Անին։ Հիացած էին հայկական ճարտարապետությամբ։ Զարմացած, զարմացած։ Անցած էին վար, հասած Արարատ, նույնպես հիացած Նոյան տապանի հանգստարանով․ իջնելով Պայազիտ հանգստացած էին գիշեր մը ու եկած Վան, այս անգամ Աղթամարին բարև մը տալու համար։
Այդ գիշեր ես ու ընկերս չքնացանք։ Այցելեցինք գրեթե բոլոր ֆրանսացիները, խոսեցանք ու խոսեցանք իրենց տեսած ու մեր չտեսած Անիեն, հայ ժողովուրդի պատմութենեն։ Հասցեներ փոխանակեցինք, ըսինք թե մենք ալ հայեր ենք ու առաջին անգամ այցելություն կուտանք մեր պապերու երկրին։ Գրեթե ամբողջ խումբին համար նորություն էր Հայաստանը, հայ արվեստը մանավանդ։ Բժիշկներ, երկրաչափներ, դաստիարակ ուսուցիչներ կային խումբին մեջ, որոնք առաջին անգամ կլսեին հայուն պատմություն ունենալու մասին, առաջին անգամ դեմ հանդիման կգտնվեին հայկական արվեստին։ Ու աղջիկ մը անոնց մեջեն․
— Մեր խումբին մեջ հայ մը կա, եկեք ծանոթացնեմ ձեզ։
Հայը Ներսեսյան կկոչվեր։ Ծանոթացանք։ Ընկերս թե՝
— Պիտի ճաթեի, եթե այս խումբին մեջ հայ մը չըլլար։ Եղբայր, ֆրանսացիներ այսպես խումբերով հազարավոր քիլոմետր ճամփա կտրելով, ծերով ու երիտասարդով գան ու հետաքրքրվին մեր հայկական արվեստով, ու հայերը հոն՝ Փարիզի մեջ նստին իրենց ոսկիներուն վրա և սպասեն, որ ոսկիները հալին իրենց զավակներուն ու թոռներուն առնելիք ֆրանսացի աղջիկներուն չեմ գիտեր ինչին համար։ Պիտի ճաթեի, Աստված վկա․ այս մեր հայերը քիչ մը որ կշտանան, կմոռնան ազգ, ազգություն, անցյալ, ներկա։
Հիմա, որ քեզ տեսա, պարոն Ներսեսյան, շատ ուրախացա․ ուրեմն հայությունը չէ մեռած, Փարիզեն մինչև այստեղ հայեր ալ կուգան․․․
— Առաջ կվախնայինք։ Հիմա թուրիսթիկ շրջան հայտարարած են այս կողմերը։ Պետք է գան հայերը և տեսնեն, պետք է գան ու տեսնեն․ մարդուն կուրծքը կուռի հպարտությամբ։ Առջի օր Անի էինք, ֆրանսացիները խենթացան, ես օրվան հերոսն էի։ Կարծես ես կառուցած էի այդ հոյակապ