Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաճարները... մինչդեռ, օր մը առաջ, ես ինքս այնքան հավատք չունէի մեր ազգին մասին։ Անպայման գացեք Անի, անպայման գացեք։ Իսկ ես, անմիջապես որ Փարիզ հասնիմ, որքան որ հայ կճանչնամ պիտի ըսեմ՝ գացեք և տեսէք, գտցէք և ճանչցեք հայ արվեստը, եղբայր, դուք ձեզ ճանչցեք, դուք կոշկակար չեք միայն, դուք դերձակ չեք միայն, խանութպան չեք միայն, աշխարհի մեջ միայն Նոթր Տամ չկա, Անի կա աշխարհի վրա, Անի կա...

Խումբին առաջնորդը թրքահպատակ հույն մըն Էր, այդ հասկցանք իր խոսվածքեն։

Չավուշ Թեփեն վերջին տարիներուն հայտնաբերված ուրարտական պալատ մը, պահած է իր ծոցին մեջ, շուրջ 3000 տարի։

Պեղումները առաջ կտարվին, ու վերջնական եզրակացություններու համար ժամանակ պետք է։ Այս է պատճառը, որ արգիլյալ գոտի է այս շրջանը։

Բայց թրքական զբոսաշրջիկոթյան մեջ աշխատող այս ճարպիկ հույնը կրցած էր հատուկ արտոնություն ձեռք բերել այս խումբին համար։ Մենք ալ հատուկ արտոնություն առինք իրմե՝ իր խումբին միանալու համար։ Արտակարգ էր մեր ուրախությունը։ Ուրեմն մեր նախահայրերու հանճարին մեկ ապացույցը ևս պիտի տեսնէինք։ Հողին զորության մեկ ապացուցը ևս պիտի ըմբոշխնեինք։

50 քիլոմետրը երկար ճամփա մը չէ։ Թեև միայն մեկ մասն է ասֆալթապատ այս ճանապարհին, բայց մենք սիրով կուլ տվինք փոշին, դարերու փոշին, և կեսօրվան մոտ հա¬սանք Չավուշ Թեփե։

Մեր աչքերուն առջև պարզվեցան ուրարտական ընդարձակ բերդի մը մնացորդները։ Բլուրի վրա է այս մեկը։ Հին օրերուն մարդիկ ինչպես գիտցած են ընտրել վայրը, ռազմագիտական իմաստով ու գեղագիտական միաժամանակ։ Շուրջ բոլորը դաշտագետիններ, մինչև հորիզոն դաշտագետիններ, ու հանկարծ՝ բլուր մը դաշտերուն մեջ, բարձր բլուր մը, ու բլուրին վրա բերդ մը։ Էն առաջ սա ուժի նշան է. սա կգոտեպնդե երկրին զավակները։ Հետո գեղեցիկ է ու վեհ,